Արմինֆո. Հայաստանի խոշորագույն հարկատուների ցուցակում կապի օպերատորներից առաջատարն այժմ «ՄՏՍ Հայաստանն» է (առևտրային ապրանքանիշը` ՎիվաՍել-ՄՏՍ), որը 2017 թվականի առաջին կիսամյակում պետական գանձարան է վճարել 4.6 մլրդ դրամ, որից 236.2 մլն դրամ` մաքսատուրքերի գծով, 1.7 մլրդ դրամ` ուղղակի հարկերի գծով (այդ թվում շահութահարկը, եկամտահարկը), 1.8 մլրդ դրամ` անուղղակի հարկերի գծով (այդ թվում ԱԱՀ, ակցիզային հարկը): Իսկ 1000 խոշորագույն հարկատուների ընդհանուր ցուցակում «ՄՏՍ Հայաստանն զբաղեցնում է 11-րդ դիրքը` մեկ տարվա վաղեմության 13-րդի դիմաց:
Ինչպես վկայում են ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները, կապի օպերատորների քառյակը 2017 թվականի առաջին կիսամյակում հարկերի գծով պետբյուջե է վճարել, ընդհանուր առմամբ, 12.3 մլրդ դրամ (14,6% տարեկան անկում), որից 4.3 մլրդ` ուղղակի հարկերի գծով (այդ թվում շահութահարկը, եկամտահարկը) և 4.4 մլրդ` անուղղակի հարկերի գծով (այդ թվում ԱԱՀ, ակցիզային հարկը):
«Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline), որը հարկերի գծով բյուջե է փոխանցել 4.4 մլրդ դրամ, որից 1.4 մլրդ` ուղղակի (ներառյալ շահութահարկն ու եկամտահարկը) և 1.9 մլն` անուղղակի (ներառյալ ԱԱՀ, ակցիզային հարկը) հարկերի գծով, մաքսատուրքերի գծով վճարումները կազմել են 681.4 մլն դրամ, 1000 խոշորագույն հարկատուների ընդհանուր ցուցակում զբաղեցրել է 12-րդ տեղը` մեկ տարվա վաղեմության 7-րդ տեղի դիմաց:
«Յուքոմը», որը հարկերի գծով 2.8 մլրդ դրամ է փոխանցել բյուջե, որից 505.3 մլն դրամ` մաքսատուրքերի գծով, ավելի քան 1 մլրդ դրամ` ուղղակի (ներառյալ շահութահարկն ու եկամտահարկը) և 544.6 մլն դրամ անուղղակի (ներառյալ ԱԱՀ, ակցիզային հարկը) հարկեր, 1000 խոշորագույն հարկատուների ընդհանուր ցուցակում զբաղեցրել է 18-րդ տեղը` մեկ տարվա վաղեմության 21-րդ տեղի դիմաց:
«Ջի Էն Սի Ալֆան» (առևտրային ապրանքանիշը Ռոստելեկոմ), հարկերի գծով բյուջե է փոխանցել 298.2 մլն դրամ, որից 56.6 մլն դրամ` մաքսատուրքերի գծով, 216.2 մլն` ուղղակի (ներառյալ շահութահարկն ու եկամտահարկը) և 61.2 մլն` անուղղակի (այդ թվում ԱԱՀ, ակցիզային հարկը) հարկերի գծով` 1000 խոշորագույն հարկատուների ընդհանուր ցուցակում զբաղեցնելով 220-րդ տեղը` նախորդ տարվա 164-րդի դիմաց:
Հավելենք, որ Հայաստանի խոշորագույն հարկատուների ընդհանուր ցուցակում Orange-ի վերաբերյալ տվյալներ արդեն չկան` 2015 թվականի երկրորդ կեսին «Յուքոմի» հետ միավորվելու առնչությամբ:
Հիշեցնենք, որ 2016 թվականի առաջին կիսամյակում կապի օպերատորների հնգյակը , ընդհանուր առմամբ, հարկերի գծով շուրջ 14.4 մլրդ դրամ էր վճարել բյուջե, որից 5.9 մլրդ դրամ բաժին էր ընկել «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ին: (30.06.2017 դրությամբ դրամի հաշվարկային փոխարժեքը կազմել է 480,47 դրամ/1դոլար):