Արմինֆո. ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի զարգացման նպատակով կառավարությունը հաստատել է երկրների թիրախավորման տնտեսական չափանիշները: Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, թիրախային երկրների ցանկը սահմանելու և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական գործունեության կատարողականի գնահատման չափանիշները:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել է, որ կա նաև առանձնացված երկրների մեկնարկային ցանկ, որոնց մասով հատուկ ուշադրություն է լինելու, և այդ ցանկը ենթակա է ընդլայնման: Կարեն Կարապետյանը կարևորել է որոշման ընդունումը՝ նշելով, որ ՀՀ դեսպանների դիվանագիտական կորպուսի հաշվետվության մեջ ներառվելու է տնտեսական բաղադրիչը, ձևավորվելու են երկրների ռանգավորման հայտանիշներ՝ ըստ ծավալների, հետաքրքրությունների ու հեռանկարների և տարեվերջին ներկայացվելու են բոլոր հաշվետվությունները:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
![]() | 5.65 | 0.00 |
![]() | 396.04 | 0.30 |
![]() | 434.97 | 4.01 |
![]() | 487.72 | 0.13 |
![]() | 297.89 | 0.56 |
![]() | 30.72 | 0.24 |
![]() | 59.00 | 0.36 |
![]() | 435.07 | 3.04 |