Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՏՏ ոլորտի «Zangiե ընկերություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ընկերության գործունեությանը, ձեռքբերումներին, ընթացիկ և հեռանկարային ծրագրերին:
Նշվել է, որ «Zangiե-ն նոր սերնդի կոմունիկացիոն համակարգ է, որը թույլ է տալիս կատարել անվճար զանգեր, տեսազանգեր և փոխանակել հաղորդագրություններ: «Zangiե-ն հնարավորություն է տալիս իրականացնել 720p թույլատվությամբ live-տեսազանգեր:
«Zangiե-ի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ հավելվածն ունի 1,5 միլիոն բաժանորդ և օրական դրա միջոցով կապ են հաստատում տասնյակ-հազարավոր մարդիկ: 2016թ.-ից ընկերությունը մտել է զարգացման նոր փուլ, մասնավորապես, աjն ձեռք է բերել 20+ Business-To-Business (B2B) գործընկերներ աշխարհի 12 երկրից։ Այժմ «Zangiե-ն մասնակցում է երկրների մասշտաբով հեռահաղորդակցման ենթակառուցվածքների ստեղծման վրա։
Հայկական հավելվածն առաջարկում է ցածր արագությամբ ինտերնետ կապով աշխատելու հնարավորություն: Տեղեկացվել է նաև, որ «Zangiե-ի կողմից արհեստական բանականության հիման վրա մշակված «Antiblockingե տեխնոլոգիան թույլ է տալիս գործել մեսենջերների աշխատանքը սահմանափակող երկրներում։
Հայկական հավելվածն այս տարի ներկայացվել է Բարսելոնայում անցկացված Mobile World Congress-ում և այժմ պատրաստվում է մասնակցել Դուբայում և Լոնդոնում կայանալիք GITEX ու Capacity Europe հեռահաղորդակցության ոլորտի ամենախոշոր ցուցահանդեսներին։
Կառավարության ղեկավարը կարևորել է ՏՏ ոլորտի, մասնավորապես, հայաստանյան ընկերությունների հետևողական զարգացումը՝ ընդգծելով, որ այս բնագավառը շարունակելու է գտնվել կառավարության ուշադրության կենտրոնում: Վարչապետն ավելացրել է, որ գործադիրը պատրաստ է քննարկել մասնավոր հատվածի կողմից ոլորտի առաջընթացին միտված առաջարկություններն ու ծրագրերը՝ դրանք կյանքի կոչելու նպատակով:
Ավելի վաղ Կարեն Կարապետյանը բազմիցս ընդգծել է մեր երկրում տեխնոլոգիական կրթության հետևողական զարգացման կարևորությունը՝ ընդգծելով, որ Հայաստանի համար ՏՏ ոլորտը կարող է տնտեսական առաջընթացի շարժիչ ուժ հանդիսանալ: Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հաշվարկների, Հայաստանի ՏՏ ոլորտը 2016-ի արդյունքներով ապահովել է երկրի ՀՆԱ-ի մոտ 6%-ը: Միևնույն ժամանակ ինչպես ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում հայտարարել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Հայաստանի ՏՏ ոլորտը կարող է ապահովել տարեկան 45-50% աճ: Նա նշել է, որ վերջին տարիներին ՏՏ ոլորտը միջին հաշվով ապահովում է 20-25% աճ և $ 500 մլն-ի շրջանառություն: