Արմինֆո. «ՎՏԲ-Հայաստան Բանկն» ընդլայնում է իր վարկային պրոդուկտների շարքը և ներկայացնում ՀՀ բանկային շուկայում նոր առաջարկ՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկում» «Մայրական կապիտալի» հաշիվների առկայության հիման վրա տրամադրվող սպառողական վարկեր։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, այսուհետ ֆիզիկական անձը, ով «ՎՏԲ-Հայաստան Բանկում» ունի «Մայրական կապիտալի» հաշիվ, որն արդեն պետության կողմից համալրվել է համապատասխան գումարով, կարող է դիմել անտոկոս վարկի՝ սպառողական նպատակներով: Վարկը ձևակերպվում և տրամադրվում է տեղում` հաշված րոպեների ընթացքում, առանց հաճախորդի վճարունակության վերլուծության: Վարկը ստանալու համար պահանջվում է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ:
Վարկատեսակի հիմնական պայմաններ.
• Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով մինչև ընթացիկ տարվա վերջ:
• Վարկի նվազագույն գումարը կազմում է 25 հազ. ՀՀ դրամ, իսկ առավելագույնը՝ 100 հազ․ ՀՀ դրամ:
• Վարկի տարեկան տոկոսադրույք՝ 0%:
• Հայտի ուսումնասիրության համար միջնորդավճար՝ 1000 ՀՀ դրամ:
• Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար՝ 2,5% վարկի գումարից:
Վարկը տրամադրվում է ակնթարթորեն հատուկ քարտի վրա, որն ունի սպասարկման արտոնյալ սակագներ քարտի թողարկումն ու սպասարկումն իրականացվում է անվճար, իսկ «ՎՏԲ-Հայաստան Բանկի» և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» բանկոմատներից, ինչպես նաև Բանկի մասնաճյուղերում տեղադրված POS-տերմինալներից դրամային միջոցների կանխիկացման համար միջնորդավճար չի գանձվում:
Սպառողական վարկերի տրամադրման պայմանների և սակագների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ մասնաճյուղերում, www.vtb.am կայքում և Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով։
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: «ՎՏԲ-Հայաստան Բանկի» մասնաճյուղերի ցանցը ներառում է 67 ստորաբաժանում` իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև երկրի բոլոր մարզերում: