Արմինֆո. ՀՀ նախագահի և վարչապետի հանձնարարականների կատարման շրջանակներում շարունակվում են ՀՀ բնապահպանության նախարարության «Սևանե ազգային պարկի տարածքում գտնվող ապօրինի շինությունների դասակարգման, ապամոնտաժման, ինչպես նաև, համապատասխան չափանիշներին և թույլատրելի նիշից բարձր գտնվելու դեպքում, դրանց մի մասի օրինականացման աշխատանքները:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը, ձեռնարկած միջոցառումների շրջանակներում «Սևանե ազգային պարկե ՊՈԱԿ-ի կողմից գույքագրվել են տարածքի տնակային տնտեսությունները, և ապօրինի կառույցների տնօրինողները ծանուցվել են դրանց ապամոնտաժման և տարածքից դուրս բերման մասին: Գույքագրված 4729 ապօրինի շինություններից 2017թ. օգոստոսի 1-ի դրությամբ ապամոնտաժվել է 748 շինություն, որից 95-ը` 2017 թվականին: Այդ թվում` ափամերձ տարածքի 55 տնակ, մայրուղու հարևանությամբ գտնվող 9 տնակ, մեկ հանգստի գոտի` ամբողջությամբ (ներառյալ 2 հատ 1 հարկանի և 1 հատ երկու հարկանի քարե հանգստյան տներ, քարե պարիսպ` 210 գծամետր), բետոնե հիմքերով 27 տաղավար: Վերոհիշյալ ժամանակահատվածում ապամոնտաժվել և «Սևանե ազգային պարկից դուրս են բերվել նաև 3 տարածքի ցանկապատ և 1 մեքենայի ծածկ:
Ապրիլի 10-ին խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում քննարկվել են «Սևան ազգային պարկե ՊՈԱԿ-ի գործունեության արդյունավետությանը վերաբերող հարցեր, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ բոլոր անօրինականությունների մասով շատ կոշտ պետք է կիրառել պետական մեխանիզմ: Վարչապետ Կարապետյանը կարևորել էր «Սևան ազգային պարկիե գործունեության արդյունավետության բարձրացումը և հանձնարարել առաջարկություններ ներկայացնել այն զարգացնելու, շահույթ հետապնդող կառույցի վերածելու վերաբերյալ: «Բոլոր անօրինականությունների մասով շատ կոշտ պետք է կիրառել պետական մեխանիզմը: Բոլոր ավելորդ բաներից մաքրում, վերջացնում եք և կոնպցեպցիա եք մշակում՝ ինչպես ենք այդ տարածքն աշխուժացնում ու փող աշխատումե, - ասել էր կառավարության ղեկավարը: