Չորեքշաբթի, 9 Օգոստոսի 2017 18:19
Նաիրա Բադալյան

Կարեն Կարապետյան. Ստեղծելու ենք ժամանակակից, շահութաբեր և ինդուստրիալ գյուղատնտեսություն

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ գյուղատնտետսության նախարարությունը ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին ներկայացրել է գյուղոլորտի զարգացման ծրագրերը՝ տարբեր ուղղություններով:

Իր ելույթում վարչապետը նշել է, որ կառավարության գլխավոր նպատակը գյուղատնտեսության մեջ արդյունավետության բարձրացումն է: «Մեր մարզային այցելությունների և անցկացված հետազոտությունների հիման վրա կարևորել ենք հետևյալ ուղղությունները՝ հողային և կլիմայական պայմաններից ելնելով՝ ծախսերի մինիմիզացիան, աղետների դեմ պայքարի ավելի արդյունավետ համակարգի ստեղծումը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար նոր համալիր լուծումների մշակումը, ժամանակակից տեխնոլոգիաների մաքսիմալ կիրառումը գյուղատնտետսության մեջ, կիրառական խորհրդատվական համակարգի ձևավորումը, որի միջոցով հնարավոր կլինի հստակ պատկերացում կազմել, թե որ տարածքում ինչ պետք է արտադրվի, և այդ համակարգի միջոցով օժանդակելու ենք նաև համապատասխան մասնագետների վերապատրաստմանըե, - ասել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով խորհրդատվական ծառայությունների մատուցումը գյուղատնտեսության բնագավառում:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ամենի արդյունքում մենք կունենանք շահութաբեր և կայուն զարգացող գյուղատնտեսություն, որն իր հերթին, կբերի պարենային անվտանգության բարձրացմանը, ներկրվող մի շարք գյուղմթերքների տեղական արտադրությամբ փոխարինելուն, հանրապետությունից ապրանքների քանակի և տեսականու արտահանման աճի, որը հանգեցնելու է հավելյալ աշխատատեղերի ստեղծմանը: «Ինչպե՞ս պետք է դրան հասնենք:

-            Նախադրյալներ ենք ստեղծելու ինտենսիվ նոր այգիներ հիմնելու համար, որը կբերի երաշխավորված արտադրանքի ստանալուն, ինչպես նաև փոքր, միջին և խոշոր ֆերմերային տնտեսությունների կայացմանը: Պետության կողմից այստեղ կլինի վարկի սուբսիդավորում և շահառուներին կտրամադրվեն տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով վարկեր մինչև 7 տարի մարման ժամկետով,

-           անցում ենք կատարելու կաթիլային նոր համակարգերի, որոնց ներդրման համար մշակվել է պետական աջակցության ծրագիր, համաձայն որի՝ հողօգտագործողներին կտրամադրվեն վարկեր՝ տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով և 3 տարի մարման ժամկետով,

-            լիզինգի պետական աջակցության ծրագրով ապահովելու ենք գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալություն: Այստեղ հնարավորություն ենք ընձեռում օգտվել ծրագրից 20 տոկոս կանխավճար կատարելով, տարեկան 2 տոկոս լիզինգային տոկոսադրույքով և 3-10 տարի մարման ժամկետով` կախված տեխնիկայի տեսակից,

-            ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաև այս ոլորտում գործունեություն ծավալողների՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողների համար սահմանել ենք գազի արտոնյալ սակագին,

-            մթերումների դիմաց վճարումների խնդիրը կարգավորելու նպատակով արդեն իսկ մեկնարկել ենք մատչելի պայմաններով` տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով, վերամշակող ընկերություններին մթերման վարկերի տրամադրման ծրագիրը,

-            սուբսիդավորվող վարկերի տոկոսադրույքները գյուղացիական տնտեսությունների համար դարձնելու ենք առավել մատչելի, իսկ սուբսիդավորման գումարներն ավելացնելու ենք՝ հնարավորություն ընձեռելով նրանց ֆինանսական կառույցից վարկը ստանալ տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով, տրամադրվող գումարի շեմն էլ սահմանելով 3-ից 10 մլն դրամ` նախկին մինչև 3 մլն-ի փոխարեն,

-            գյուղատնտեսությունն ապահովագրելու ենք բնական աղետներից, ինչի համար մոտ ամիսներին Արմավիրի մարզում պիլոտային տարբերակով փորձարկվելու է հակակարկտային հրթիռային պաշտպանության նոր համակարգը, որն աստիճանաբար ընդգրկելու է հանրապետության ողջ տարածքը,

-            անասնապահության բնագավառում ավելացնելու ենք բարձր կաթնատվության և մսատվության տոհմային սորտերի գլխաքանակը, ապահովելու ենք նրանց բուժման խնդիրների լուծումը, ինչպես նաև սպանդանոցների միջոցով մորթի կազմակերպումը,

-            նախատեսում ենք տարբեր մարզերում ստեղծել սառնարանային տնտեսություններ՝ ավելցուկ թարմ բերքը սառնարանում պահպանելու համար,

-            անցնելու ենք բարձրարժեք բույսերի մշակության,

-            ընդլայնելու ենք օրգանական գյուղատնտեսությունը, մասնավորապես՝ սատարելով տեղական պարարտանյութերի ու անասնակերերի տեղական օրգանական արտադրանքի ծավալների ավելացմանը,

-            ապահովելու ենք գործող խորհրդատվական համակարգի արդյունավետությունը և հասցեական աշխատելու ենք գյուղացու, ֆերմերի ու առհասարակ ոլորտով հետաքրքրված ներդրողի իրազեկվածության բարձրացման ուղղությամբ,

-            բարելավելու ենք օրենսդրական դաշտըե, - նշել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը միտված կառավարության ընտրած ուղղությունը և գործիքակազմը ճիշտ է: «Այս ամենն իրականացնելով՝ մենք ոչ միայն սոցիալական խնդիր ենք լուծելու, այլև ժամանակակից, շահութաբեր, ինդուստրիալ գյուղատնտեսություն կստեղծենքե, - ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Այնուհետև գյուղատնտեսության նախարարության առանձին ոլորտների պատասխանատուները մանրամասն անդրադարձել են սպանդանոցների կարողությունների զարգացման, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, գյուղատնտեսության հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության, կարկտապաշտպան ցանցերի, գյուղատնտեսության ոլորտում կաթիլային համակարգի ներդրման, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին:

Ներկայացված ծրագրերի վերաբերյալ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչները ծրագրերի վերաբերյալ ներկայացրել են տարբեր առաջարկություններ, բարձրացրել իրենց հուզող բազմաթիվ հարցեր, որոնց տրվել են համապարփակ պատասխաններ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների, ֆերմերների հետ նման հանդիպումների շարունակական անցկացումը՝ նշելով, որ վերջիններս պետք է լինեն ներկայացված ծրագրերի ակտիվ մասնակիցները: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱրմՍվիսԲանկ՝ Առաջինը Հայաստանում, որը Հրապարակել է Կլիմայական Անցումային ՊլանԱրմՍվիսԲանկ՝ Առաջինը Հայաստանում, որը Հրապարակել է Կլիմայական Անցումային Պլան
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանըԿոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը
Ucom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և ԷջմիածնումUcom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և Էջմիածնում
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տրանսպորտային համագործակցության զարգացումըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տրանսպորտային համագործակցության զարգացումը
Փորձագետ. Հայկական բիզնեսին խանգարում է աճի համար պայմանների պակասըՓորձագետ. Հայկական բիզնեսին խանգարում է աճի համար պայմանների պակասը
Արտահանման աճն՝ առանց բազայի էֆեկտը հաշվի առնելու, այնքան ցածր է, որ վկայում է վերջին տարիներին արտահանման ներուժի կորստի մասին․«Լույս» հիմնադրամԱրտահանման աճն՝ առանց բազայի էֆեկտը հաշվի առնելու, այնքան ցածր է, որ վկայում է վերջին տարիներին արտահանման ներուժի կորստի մասին․«Լույս» հիմնադրամ
Էկոնոմիկայի նախարար. Հայաստանը վճռական է իր գյուղատնտեսական ներուժի իրացման հարցում՝ չնայած բազմաթիվ մարտահրավերներինԷկոնոմիկայի նախարար. Հայաստանը վճռական է իր գյուղատնտեսական ներուժի իրացման հարցում՝ չնայած բազմաթիվ մարտահրավերներին
Տնտեսագետ. Հայաստանում կանայք ավելի արդյունավետ են բիզնեսում, սակայն նրանց ներգրավվածությունը մնում է ցածրՏնտեսագետ. Հայաստանում կանայք ավելի արդյունավետ են բիզնեսում, սակայն նրանց ներգրավվածությունը մնում է ցածր
Շնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ումՇնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ում
ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարն առասպել է համարել նոր կառավարչի օրոք սակագնի նվազեցման հնարավորությունըՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարն առասպել է համարել նոր կառավարչի օրոք սակագնի նվազեցման հնարավորությունը
"Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ը բոլոր օրինական միջոցներով պաշտպանելու է իր շահերը․ գլխավոր տնօրենի պաշտոնակատար
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ
Տիգրան Ջրբաշյան. ռոմանտիզմի դարաշրջանն անցել է. բիզնեսն ավելի սթափ է գնահատում իր հնարավորություններըՏիգրան Ջրբաշյան. ռոմանտիզմի դարաշրջանն անցել է. բիզնեսն ավելի սթափ է գնահատում իր հնարավորությունները
Հետազոտություն. Հայաստանի գործարարների 54-60%-ը բիզնես է վարում էքստրակտիվ ոլորտներումՀետազոտություն. Հայաստանի գործարարների 54-60%-ը բիզնես է վարում էքստրակտիվ ոլորտներում
Նախարար. Հայկական կոնյակով բեռնված 69 բեռնատարներ շարժվում են դեպի Ռուսաստանի սահմանՆախարար. Հայկական կոնյակով բեռնված 69 բեռնատարներ շարժվում են դեպի Ռուսաստանի սահման
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ՀԲ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է առաջիկա անելիքներըՀայաստանի էկոնոմիկայի նախարարը ՀԲ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է առաջիկա անելիքները
Պապոյան. Միայն հունիսի 27-ին ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատարՊապոյան. Միայն հունիսի 27-ին ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 23-27-ը դոլարային գործարքները սկսել են կրճատվել, իսկ ռուբլով գործարքներն աճել ենՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 23-27-ը դոլարային գործարքները սկսել են կրճատվել, իսկ ռուբլով գործարքներն աճել են
Tech Week-2025-ը կընթանա Վանաձորում. 50-ից ավելի բանախոսներ, հեքըթոն, գիտաժողովներ, կրթական ԷՔՍՊՈTech Week-2025-ը կընթանա Վանաձորում. 50-ից ավելի բանախոսներ, հեքըթոն, գիտաժողովներ, կրթական ԷՔՍՊՈ
Հայաստանն ու Թուրքիան քննարկում են էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Թուրքիան քննարկում են էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները
Օվերչուկ. Հայաստանի միաժամանակյա անդամությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար էՕվերչուկ. Հայաստանի միաժամանակյա անդամությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է
Վարչապետը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստինՎարչապետը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ
Փորձագետ. «ՀԷՑ»-ը խլելու օրենսդրական նախագիծը դասական անուղղակի բռնագրավում էՓորձագետ. «ՀԷՑ»-ը խլելու օրենսդրական նախագիծը դասական անուղղակի բռնագրավում է
Հայաստանի իշխանությունները մտադիր են ազգայնացնել երկրի էլեկտրացանցերը՝ ընդունելով  երկու օրենքներում փոփոխություններՀայաստանի իշխանությունները մտադիր են ազգայնացնել երկրի էլեկտրացանցերը՝ ընդունելով  երկու օրենքներում փոփոխություններ
Էկոնոմիկայի նախարարություն. կատարվել է ՀԸԳՀ-ի իրականացման ճանապարհային քարտեզով նախանշված աշխատանքների 60-70 տոկոսըԷկոնոմիկայի նախարարություն. կատարվել է ՀԸԳՀ-ի իրականացման ճանապարհային քարտեզով նախանշված աշխատանքների 60-70 տոկոսը
Հայաստանում կմեկնարկի առաջին զբոսաշրջային գնացքըՀայաստանում կմեկնարկի առաջին զբոսաշրջային գնացքը
Համաշխարհային բանկը Հայաստանին 1,5 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Համաշխարհային բանկը Հայաստանին 1,5 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի "Նաիրիտ" գործարանի ապամոնտաժման եւ հողի ռեկուլտիվացման համար
Ուլան-Բատորի կողմից Երևանին տրամադրվող զիջումները կծածկեն Հայաստանից Մոնղոլիա արտահանման 98%-ը. Ինչ կտա ՀՀ-ին Մոնղոլիայի հետ ԵԱՏՄ առևտրային համաձայնագիրըՈւլան-Բատորի կողմից Երևանին տրամադրվող զիջումները կծածկեն Հայաստանից Մոնղոլիա արտահանման 98%-ը. Ինչ կտա ՀՀ-ին Մոնղոլիայի հետ ԵԱՏՄ առևտրային համաձայնագիրը
ՀԷՑ-ի ազգայնացման հարցը խորհրդարանը կքննարկի հուլիսի 1-ին։ Փաշինյանը նախատեսում է վաճառքի հանել և ՀԷՑ-ի, և ԶՊՄԿ-ի բաժնետոմսերըՀԷՑ-ի ազգայնացման հարցը խորհրդարանը կքննարկի հուլիսի 1-ին։ Փաշինյանը նախատեսում է վաճառքի հանել և ՀԷՑ-ի, և ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը
Հայաստանը մինչև 2026 թվականի հունվարի 21-ը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումներըՀայաստանը մինչև 2026 թվականի հունվարի 21-ը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
Հայաստանը հերթական 6 ամսով կերկարաձգի գյուղատնտեսական մի շարք ապրանքների արտահանման արգելքըՀայաստանը հերթական 6 ամսով կերկարաձգի գյուղատնտեսական մի շարք ապրանքների արտահանման արգելքը
Հայաստանը KfW-ից վարկ եւ դրամաշնորհային միջոցներ կստանա վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացման համարՀայաստանը KfW-ից վարկ եւ դրամաշնորհային միջոցներ կստանա վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացման համար
Կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի փոփոխությունները, պարզապես, պարզ արձագանք են անվերահսկելի իրադարձություններին. Կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի փոփոխությունները, պարզապես, պարզ արձագանք են անվերահսկելի իրադարձություններին. "Լույս" հիմնադրամ
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
Չինաստանում ներկայացվել են Հայաստանում արհեստական բանականության գործիքների կիրառմամբ իրականացվող նախաձեռնություններըՉինաստանում ներկայացվել են Հայաստանում արհեստական բանականության գործիքների կիրառմամբ իրականացվող նախաձեռնությունները
«Մենք ստացել ենք երկու ԱԷԿ-ի հզորություն։ Հիմա հարցն այն է, թե ինչպես դա կառավարել»․Փաշինյան«Մենք ստացել ենք երկու ԱԷԿ-ի հզորություն։ Հիմա հարցն այն է, թե ինչպես դա կառավարել»․Փաշինյան
Հայաստանի տնտեսության ցուցանիշները «բավականին լավն են». ՓաշինյանՀայաստանի տնտեսության ցուցանիշները «բավականին լավն են». Փաշինյան
ՊԵԿ-ը հիշեցնում է. Հուլիսի 1-ից որոշ ծառայություններ շրջանառության հարկի դաշտից կանցնեն հարկման ընդհանուր համակարգ ՊԵԿ-ը հիշեցնում է. Հուլիսի 1-ից որոշ ծառայություններ շրջանառության հարկի դաշտից կանցնեն հարկման ընդհանուր համակարգ 
ՀՀ վարչապետը մասնակցել է ՀՀ վարչապետը մասնակցել է "Հոմպլեքս Մոլ" շինանյութի կենտրոնի բացման արարողությանը
Իշխանությունները դադար են վերցնում... Պարզվում է՝ Հայաստանը պատրաստ չէր արևային էներգետիկայի բումինԻշխանությունները դադար են վերցնում... Պարզվում է՝ Հայաստանը պատրաստ չէր արևային էներգետիկայի բումին
Ինչպե՞ս պաշտպանել բանկային քարտի տվյալներըԻնչպե՞ս պաշտպանել բանկային քարտի տվյալները
Արդյունաբերության հատվածի անկմանը զուգընթաց արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճը թուլանում էԱրդյունաբերության հատվածի անկմանը զուգընթաց արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճը թուլանում է
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, եւ խորանում է արտաքին առևտրի անկումըՀայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, եւ խորանում է արտաքին առևտրի անկումը
Հայաստանի դեսպանություն. Տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ Wizzair ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը չեղարկել է Աբու Դաբիից դեպի Երևան չվերթներըՀայաստանի դեսպանություն. Տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ Wizzair ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը չեղարկել է Աբու Դաբիից դեպի Երևան չվերթները
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքներըԷկոնոմիկայի նախարարը ներկայացրել է վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքները
ԵՏՀ նախարար. Պետգնումների շրջանակում ԵԱՏՄ երկրների փոխադարձ մատակարարումներին բաժին է ընկնում 1%-ից մի փոքր պակասԵՏՀ նախարար. Պետգնումների շրջանակում ԵԱՏՄ երկրների փոխադարձ մատակարարումներին բաժին է ընկնում 1%-ից մի փոքր պակաս
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Փոխանցումների 65%-ը Հայաստան է գալիս Ռուսաստանից, իսկ  53%-ից ավելի արտահոսում է Շվեյցարիա, ԱՄԷ, ԱՄՆ և ԻսպանիաՓոխանցումների 65%-ը Հայաստան է գալիս Ռուսաստանից, իսկ  53%-ից ավելի արտահոսում է Շվեյցարիա, ԱՄԷ, ԱՄՆ և Իսպանիա
ԵԱԶԲ. Հայաստանի տնտեսությունը կկայունանա 5,5 տոկոս աճի հետագծի վրաԵԱԶԲ. Հայաստանի տնտեսությունը կկայունանա 5,5 տոկոս աճի հետագծի վրա
Ucom-ի բաժանորդները կարող են օգտվել 5G կապից ավելի քան 40 երկրներումUcom-ի բաժանորդները կարող են օգտվել 5G կապից ավելի քան 40 երկրներում
ADX-ի գլխավոր տնօրեն.  Tabadul-ը տարածաշրջանային կապիտալի հոսքերը վերափոխելու առանցքային գործիք էADX-ի գլխավոր տնօրեն.  Tabadul-ը տարածաշրջանային կապիտալի հոսքերը վերափոխելու առանցքային գործիք է
ԵԱԶԲ. Մերձավոր Արեւելքում սրման ֆոնին ուժեղ արտաքին գնաճամետ ազդեցության ռիսկերը բարձրացնում են Հայաստանի Կենտրոնական բանկի մոնետար քաղաքականության խստացման հավանականությունըԵԱԶԲ. Մերձավոր Արեւելքում սրման ֆոնին ուժեղ արտաքին գնաճամետ ազդեցության ռիսկերը բարձրացնում են Հայաստանի Կենտրոնական բանկի մոնետար քաղաքականության խստացման հավանականությունը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ-ի նախագահը Թբիլիսիում Վրաստանի տարածքով հայկական կոնյակի արտահանմանն առնչվող խնդիրների լուծման ուղիներ են փնտրումՀայաստանի էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ-ի նախագահը Թբիլիսիում Վրաստանի տարածքով հայկական կոնյակի արտահանմանն առնչվող խնդիրների լուծման ուղիներ են փնտրում
Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգինԱմերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին
ՀԾԿՀ ղեկավար. Նոր «ատոմակայանի» էլեկտրաէներգիան ավելի թանկ կլինի, քան՝ ներկայիս ատոմակայանինըՀԾԿՀ ղեկավար. Նոր «ատոմակայանի» էլեկտրաէներգիան ավելի թանկ կլինի, քան՝ ներկայիս ատոմակայանինը
Փաշինյանը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ քննարկել է ներդրումների ներգրավմանն ու գործարար միջավայրի բարելավմանն առնչվող հարցերՓաշինյանը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ քննարկել է ներդրումների ներգրավմանն ու գործարար միջավայրի բարելավմանն առնչվող հարցեր
ՊԵԿ-ի աշխատակիցները բացահայտել են էլեկտրոնային ծխախոտների ներմուծման և իրացման փուլերում հարկերից խուսափելու դեպքՊԵԿ-ի աշխատակիցները բացահայտել են էլեկտրոնային ծխախոտների ներմուծման և իրացման փուլերում հարկերից խուսափելու դեպք
Հայաստանից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է Ռուսաստանի մաքսային սահմանըՀայաստանից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է Ռուսաստանի մաքսային սահմանը
Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը մեկնում են ՎրաստանԷկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը մեկնում են Վրաստան
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
30.06.2025
RUB4.900.01
USD384.470.15
EUR450.830.60
GBP526.80-0.76
CAD281.29-0.12
JPY26.670.08
CNY53.670.08
CHF482.581.10