Հինգշաբթի, 10 Օգոստոսի 2017 16:29
Նաիրա Բադալյան

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը լուրջ մտահոգության պատճառ չի տեսնում՝ կապված Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հետ

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը լուրջ մտահոգության պատճառ չի տեսնում՝ կապված Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հետ

Արմինֆո. Հայաստանի համար մտահոգությունների լուրջ պատճառներ չկան՝ կապված Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հետ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նրա խոսքով, տվյալ պահին Երևանն ուսումնադիրում է Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների բացասական հետևանքները Հայաստանի համար: «Մինչ այդ չենք կարող խոսել ինչպես կոնկրետ թվերի, այնպես էլ՝ հայաստանյան տնտեսության վրա հնարավոր բացասական ազդեցության մասին»,- հայտարարել է նա:

Միաժամանակ, Կարայանի հավաստմամբ. Հայաստանի տնտեսությունն արդեն հասցրել է ադապտացվել հակառուսական պատժամիջոցների հետևանքներին: «Այսօր լուրջ մտահոգության պատճառներ չեմ տեսնում»,- ընդգծել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:

Մինչդեռ, ինչպես գտնում է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, բոլորի համար ակնհայտ է, որ երբ Ռուսաստանի տնտեսությունում տեղի են ունենում բացասական երևույթներ, դրանք անդրադառնում են բոլոր հարևանների վրա: «Երբ Ռուսաստանում ճգնաժամ էր, դա անդրադարձավ թե ԵԱՏՄ անդամ Հայաստանի, թե ոչ անդամ Ադրբեջանի, թե դեպի Եվրամիություն գնացող Վրաստանի վրա»,- լրագրողների հետ զրույցում ասել է Քոչարյանը: Ինչպես նշել է փոխնախարարը, Հայաստանի տնտեսական քաղաքականությունը կայանում է հետևյալում՝ խորացնել գոյություն ունեցող տնտեսական կապերը և ստեղծել նորերը: