
Արմինֆո. 2017 թ. օգոստոսի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: ԿԲ խորհուրդը անփոփոխ է թողել նաև լոմբարդային ռեպոների տոկոսադրույքը` 7,5%, և բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքը` 4,5% մակարդակում:
Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2017 թվականին վերանայվել է փետրվարի 14-ին, երբ Կենտրոնական բանկի խորհուրդը իջեցրեց այն`6.25% -ից մինչև 6%, զուգահեռ իջեցնելով նաև լոմբարդային ռեպոների`7.75%-ից մինչև 7,5%, և ներգրավված ավանդների`4.75% -ից մինչև 4,5% տոկոսադրույքները, պահպանելով այդ մակարդակները մինչ օրս: Մինչ այդ, 2016-ի վերջին, դեկտեմբերի 27-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազել էր`6,5%-ից մինչև 6.25%, լոմբարդային ռեպոների տոկոսադրույքերը`8% -ից մինչև 7.75%, իսկ ներգրավված ավանդներինը`5%-ից մինչև 4.75%: 2015 թվականի դեկտեմբերի 22-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազել էր` 9.75% -ից մինչև 8.75%, ռեպոները`11,75% -ից մինչև 11,25%, իսկ ներգրավված ավանդների տոկոսադրույքերը`8.75%-ից մինչև 8.25%:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

