Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2017 17:02
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ. Առաջին կիսամյակում Հայաստանի անշարժ գույքի շուկան սկսել է վերականգնման թույլ նշաններ ցույց տալ

Փորձագետ. Առաջին կիսամյակում Հայաստանի անշարժ գույքի շուկան սկսել է վերականգնման թույլ նշաններ ցույց տալ

Արմինֆո.2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի անշարժ գույքի շուկան, ի հեճուկս գների տևական լճացմանը, սկսել է ցուցադրել վերականգնման թույլ նշաններ: «Բարս» անշարժ գույքի գործակալության տնօրեն Մարինա Չատինյանի ասելով, անշարժ գույքի օբյեկտների նկատմամբ հետաքրքրության աճ է դիտվում շուկայի բոլոր հատվածներում` սկսած նորակառույցներից և վերջացրած հողամասերով:

 

ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով իրավիճակը` փորձագետը հաղորդել է, որ առայժմ չկա նախաճգնաժամային շրջանի աշխուժությունը, և, այդուհանդերձ, այսօր զգացվում է իրական տեղաշարժ: Անշարժ գույքի շուկայի չափավոր վերականգնման առանցքային պահերից մեկը փորձագետը համարել է սեզոնային գործոնը, որն ուղեկցվում է սփյուռքահայերի ներհոսով, ովքեր բնակարաններ են վարձակալում Հայաստանում հանգստի շրջանում: Սակայն, Չատինյանի ասելով, շուկայում նման աշխուժությունը նորություն չէ, այլ բնորոշ է հայաստանյան շուկային` ամեն տարի ամռան շրջանում: Պահպանելով առավել լավատեսական հայացքներ` Մ.Չատինյանը չի բացառում դիտվող դրական միտումների տևականությունը և սեզոնային գործոններից կախվածության  բացառումը: Սակայն փորձագետը դժվարացել է միջնաժամկետ/կարճաժամկետ կանխատեսումներ կատարել անշարժ գույքի օբյեկտների գների դինամիկայի վերաբերյալ: Նրա կարծիքով, դրա համար անհրաժեշտ են լուրջ տնտեսական հիմնավորումներ, մասնավորապես, նոր աշխատատեղերի ստեղծում, հարկային դաշտի ազատականացում և այլն: «Իրավիճակն, իհարկե, ավելի լավ է, քան մեկ տարի առաջ, սակայն էական տեղաշարժեր առայժմ չեմ տեսնում: Ի դեպ, եթե այն, ինչ մեր կառավարությունը մտադիր է իրագործել, արվի խելամտորեն և արդյունավետ, ապա իրավիճակը ժամանակի ընթացքում կբարելավվի», - նշել է նա:

 

Այդ համատեքստում որպես դրական ազդող գործոն, փորձագետը նշել է, թիվ 33 թաղամասի կառուցապատման նախագիծը (Ֆիրդուսի շուկայի տարածքը), որտեղ կհայտնվեն ստորգետնյա բազմահարկ ավտոկայանատեղիներ, նոր փողոցներ, հանրային և սպասարկման օբյեկտներ, գործարար կենտրոններ և հյուրանոցներ: «Երբ ընթանում է շինարարություն, դա խթան է բիզնեսի բոլոր տեսակների համար: Կհայտնվեն նորակառույցներ, կլինեն ներդրումներ, կստեղծվեն աշխատատեղեր, և այդ ամենը տնտեսական աշխուժություն կմտցնի, առաջին հերթին, մայրաքաղաքում», - ասել է Մ. Չատինյանը: Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, Հայաստանում գների կայունացման վրա կարող է ազդել բնակչության արտահոսքի նվազումը` նկատի առնելով արտասահմանում դիտվող անկայունությունը:

 

Խոսելով «Բարս» գործակալության գործունեության մասին` տիկին Չատինյանը նշել է, որ 2017 թվականի առաջին կիսամյակում  տարեկան կտրվածքով 10%-ով ավելացել է անշարժ գույքի օբյեկտների վաճառքը: Նրա ասելով, դրական դինամիկան պայմանավորված է, առաջին հերթին, անշարժ գույքի առաջնային շուկայի նկատմամբ հետաքրքրության մեծացմամբ, մինչդեռ նախորդ տարի պահանջարկի տեսանկյունից ավելի աշխույժ էր երկրորդայինը: Այդ առնչությամբ նա նշել է էլիտար բնակարանների բացառիկ վաճառքները քաղաքի լավագույն մասերից մեկում` Կասկադի վերին ձախ լանջին գտնվող բնակարանային համալիրում: Միայն մեկ ամսվա ընթացքում, նրա ասելով, վաճառվել է երեք բնակարան, ինչը լավ ցուցանիշ է նման ժամանակահատվածում: Բացի այդ, որոշակի հետաքրքրություն կա գյուղատնտեսական հողամասերի և առևտրային անշարժ գույքի նկատմամբ, ինչը որոշ աստիճանով, նրա ասելով, պայմանավորված է տնտեսության դրական միտումներով: Միևնույն ժամանակ, տիկին Չատինյանը չի բացառել հիփոթեկային շուկայի աշխուժացման հավանականությունը` նկատի ունենալով Կասկադ համալիրում  8,8% տարեկան տոկոսադրույքով հիփոթեկով բնակարանների տրամադրման շուրջ ֆինանսական կառույցների և գործակալության միջև ձեռք բրված պայմանավորվածությունը:  «Երևանյան չափանիշներով դա շատ լավ ցուցանիշ է: Ծրագիրը շուտով կգործարկվի, և հիփոթեկի շուկան պետք է աշխուժանա», - պարզաբանել է նա:

 

Վերադառնալով պաշտոնական տվյալներին` «Բարս» գործակալության ղեկավարը նշել է, որ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն գնորդին փոքր-ինչ ապակողմնորոշող  հաշվարկներ է վարում: «Միջին տվյալներ ներկայացնելն արմատապես ճիշտ չէ: Ինչպե՟ս կարելի է միջին հանել նորակառույցների, պանելային շենքերի, «խռուշչովկաների և այլ գներից և այդ տվյալներն օգտագործել որպես գնագոյացման գործոն», - փաստել է փորձագետը: Ամփոփելով զրույցը` տիկին Չատինյանը նշել է, որ անշարժ գույքի շուկայում տեղաշարժը 2017 թվականի առաջին կիսամյակում թեև թույլ, սակայն, այնուամենայնիվ, զգալի է, քանի որ նախորդ շրջանի համեմատ շոշափել է շուկայի բոլոր հատվածները:

 

Այդուհանդերձ, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում բնակարանների միջին շուկայական արժեքը նվազել է տարեկան 1%-ով, իսկ առաջին կիսամյակում` 1,3%-ով, կազմելով 183.1 հազար դրամ /1քմ: Բազմաբնակարան շենքերի բնակարանները մեկ տարում (2017թ. առաջին կիսամյակին  2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ) միջին հաշվով էժանացել են 0,3%-ով, մինչև 180.5 հազար դրամ/1քմ (կիսամյակի ընթացքում անկումը 0,9%): Մասնավորապես, Երևանում բնակարանի գինը կազմել է  267.2 հազար դրամ/1քմ (տարեկան անկումը` 2,8%, իսկ կիսամյակայինը` 2,9%), իսկ մարզերում` 84.8 հազար դրամ/1քմ (ավելի էական տարեկան անկումով` 3%, կիսամյակի ընթացքում 5% անկում):

 

Մինչդեռ առանձնատների գները 2017 թվականի առաջին կիսամյակում միջին հաշվով նվազել են 1,6%-ով, մինչև 185.7 հազար դրամ/1քմ` կիսամյակի ընթացքում 1,7% անկման պայմաններում: Մարզերում առանձնատան 1քմ արժեքը մեկ տարում և կիսամյակում նվազել է 1,6%-ով` մինչև 89.4 հազար դրամ:

 

Մայրաքաղաքում առանձնատան 1 քմ արժեքը  տարեկան նվազել է 1,6%-ով, մինչև 282 հազար դրամ/1 քմ` կիսամյակի ընթացքում 1,7% անկման պայմաններում: Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում բնակելի անշարժ գույքի (բնակարանների և առանձնատների)  1քմ գինը տարեկան կտրվածքով նվազել է 0,16%-ով, կազմելով միջին հաշվով 279 հազար դրամ, իսկ կիսամյակի ընթացքում` 0,7%-ով:

 

Պետկադաստրի տվյալներով, Երևանում բնակարանի ամենաբարձր գները ավանդաբար Կենտրոն համայնքում են` միջին հաշվով 435.5 հազար դրամ/1քմ, 1,8% տարեկան աճով` կիսամյակի ընթացքում 1,7% աճի պայմաններում: Այնուհետև գալիս է Արաբկիրը, որտեղ բազմաբնակարան շենքում գինն արձանագրվել է 347.2 հազար դրամ/1քմ մակարդակում, տարեկան 2,7% և կիսամյակում 2,8% անկման պայմաններում: Տվյալ համայնքներում, նույնպես ավանդաբար, արձանագրվում են առանձնատների ամենաբարձր գները. Կենտրոն` 476.2 հազար դրամ/1քմ (տարեկան աճը 0,02%` կիսամյակի 0,03% անկման պայմաններում) և Արաբկիր` 381.6 հազար դրամ/1քմ, մեկ տարում և կիսամյակում 0,4% անկմամբ:

 

Մայրաքաղաքում բնակարանների ամենացածր գները պահպանվում են Նուբարաշենում, որտեղ բնակարանների գները հաշվետու ժամանակահատվախում կազմել են 156.8 հազար դրամ/1քմ (տարեկան անկումը` 0,4%, կիսամյակում` 0,2%), իսկ առանձնատների արժեքը` միջին հաշվով 150.4 հազար դրամ/1քմ (մեկ տարում և կիսամյակում 0,3% անկում):  

 

Մարզերում  առանձնատների ամենաբարձր գներն արձամագրվել են Ծաղկաձորում (Կոտայքի մարզ)`  302.7 հազար դրամ/1քմ (տարեկան և կիսամյակային անկումը 0,8%): Հետո գալիս են Աբովյանը (Կոտայքի մարզ)` 156.6 հազար դրամ/1քմ (տարեկան անկումը 0,4%, կիսամյակում` 0,5%) և Վաղարշապատը (Արմավիրի մարզ)` 151.6 հազար դրամ/1քմ (մեկ տարում և կիսամյակի ընթացքում 1% անկման պայմաններում): Մարզերում բնակարանների գների գծով առաջատար են վերը նշված քաղաքները. Ծաղկաձորը` 290.9 հազար դրամ/1քմ (մեկ տարում և կիսամյակում 0,5% անկում), Աբովյանը` 151.4 հազար դրամ/1քմ (մեկ տարում և կիսամյակում` 2,4% անկում) և Վաղարշապատը`143.2 հազար դրամ/1քմ (մեկ տարում և կիսամյակում 7,1% անկման պայմաններում):

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբՀայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ
Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակըՀայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակը
Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆԿորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆ
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստԵրևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Հայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերըՀայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը
Հայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը
Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճարԱդրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճար
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկՀունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ
Հայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտումՀայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտում
Հայկական Հայկական "Մետալշին" ընկերությունն ընդգրկվել է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծում
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտ
Լավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասինԼավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Հայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմաններըՀայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմանները
Հայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրելՀայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրել
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ ՀայաստանումԻտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
Լոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակումԼոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակում
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրը
Մենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկաՄենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկա
Էկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցելԷկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցել
Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծըԱզգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծը
2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար
Հայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումներըՀայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.12.2025
RUB4.78-0.04
USD381.77-0.07
EUR447.700.68
GBP510.66-0.17
CAD277.490.89
JPY24.48-0.02
CNY54.120.02
CHF479.970.93