Չորեքշաբթի, 23 Օգոստոսի 2017 10:59
Նաիրա Բադալյան

ՀՀ ֆինանսների նախարարը և KfW տարածաշրջանային տնօրենը քննարկել են հետագա ծրագրերի զարգացման հեռանկարները

ՀՀ ֆինանսների նախարարը և KfW տարածաշրջանային տնօրենը քննարկել են հետագա ծրագրերի զարգացման հեռանկարները

Արմինֆո. Օգոստոսի 22-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է  Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  համագործակցության օրակարգում գտնվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են հետագա ծրագրերի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին:

Հիշեցնենք, որ KfW-ն Հայաստանի խոշոր դոնորներից մեկն է: Վերջին 20 տարում 14 ծրագրերի գծով KfW ներդրումները կազմել են շուրջ 500 մլն եվրո, այդ թվում` ՓՄՁ, ագրոհատվածի, էներգահամալիրի, բնապահպանության և ֆինանսավարկային ոլորտներում: Բանկի հանդեպ Հայաստանի պարտքը

2017 թ. ապրիլի 1 –ին կազմել է 213.2 մլն (ՀՀ արտաքին ընդհանուր պարտքի 4.4%-ը)՝ 6,4% տարեկան աճով: