
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության կողմից 2017-ի հունիս-օգոստոս ամիսներին հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման 71 դեպք, որից 10-ը` ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը, բացահայտված դեպքերից 29-ը եղել է թմրանյութերի և հոգեմետ նյութերի մասով: Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում ՆՀՎ կողմից բացահայտվել է մաքսային կանոնների խախտման 159 դեպք, որից 23-ը` ԵԱՏՄ բեռների, իսկ 63-ը` թմրանյութերի և հոգեմետ նյութերի վերաբերյալ: Կանխվել են նաև օրինախախտ ճանապարհով տարատեսակ ապրանքների, այդ թվում ոսկյա և արծաթյա զարդերի, կոսմետիկ միջոցների, տեխնիկայի, տարբեր մոդելի բջջային հեռախոսների, շինանյութի, բժշկական սարքավորումների, գյուղմթերքի, պարենային, տնտեսական և այլ ապրանքների ապօրինի տեղափոխման փորձեր: Արձանագրվել են նաև չհայտարարագրված կամ ապրանքների թերհայատարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման և մաքսային կանոնների խախտման այլ փորձեր: Քաղաքացիները համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով, ապրանքը փորձել են տեղափոխել ավտոմեքենաներում նախապես պատրաստված թաքստոցներում:
RUB | 4.93 | 0.03 |
USD | 381.14 | -0.06 |
EUR | 444.68 | 0.24 |
GBP | 508.59 | 2.36 |
CAD | 272.91 | -0.43 |
JPY | 24.63 | 0.11 |
CNY | 53.90 | -0.06 |
CHF | 476.13 | 0.11 |

