Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների հարաբերությունների մակարդակը և կարևորել փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը:
Նշելով, որ տնտեսական հարաբերություններում առկա է մեծ ներուժ, Կարեն Կարապետյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը մտքեր են փոխանակել էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսություն, տրանսպորտի և այլ ոլորտներում փոխգործակցության խորացման հնարավորությունների շուրջ:
RUB | 4.83 | -0.01 |
USD | 380.83 | -0.32 |
EUR | 444.28 | -1.09 |
GBP | 512.94 | -0.39 |
CAD | 274.31 | -0.37 |
JPY | 23.98 | -0.17 |
CNY | 54.59 | -0.07 |
CHF | 476.99 | -1.18 |

