Արմինֆո. Աստանայում օգոստոսի 24-26-ը անց է կացվում «Եվրասիական շաբաթե համաժողովը։
Համաժողովի ծրագրում ընդգրկված են 30 թեմատիկ քննարկումներ տնտեսության 13 ճյուղերի վերաբերյալ, որոնք միության համար ռազմավարական նշանակություն ունեն։
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալներ Հովհաննես Ազիզյանը և Էմիլ Տարասյանը։
Հովհաննես Ազիզյանը «ԵԱՏՄ-Իրան. Տրանսպորտային և լոգիստիկ միջանցքի բարելավումե քննարկման ընթացքում ներկայացրել է «Հյուսիս-հարավե ավտոճանապարհի ծրագիրը՝ որպես այլընտրանքային միջանցիկ ճանապարհ Իրանից դեպի եվրասիական և եվրոպական շուկաներ՝ հաշվի առնելով Հայաստանի դերը որպես Իրանի հետ ցամաքային սահման ունեցող միակ ԵԱՏՄ անդամ-երկիրե։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը ներկայացրել են նաև Իրանի սահմանակից գոտում ստեղծվող Ազատ տնտեսական գոտու ծրագիրը որպես ևս մեկ լոգիստիկ հնարավորություն, որը Իրան-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը մեծացնելու ևս մեկ միջոց է՝ մատնանշելով, որ համատեղ ձեռնարկություններն էլ կարող են զարգացնել Իրանի և Եվրասիական միության միջև առևտրատնտեսական կապերը։
«ԵԱՏՄ թվային փոխակերպում. Նոր հայացք տնտեսությանըե քննարկման ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշել է.
«Հայաստանն ունի մտավոր և կադրային բավական մեծ ներուժ, հայկական տեխնոլոգիական ընկերությունները հաջողությամբ համագործակցում են խոշոր անդրազգային ընկերությունների հետ: Այս գործոնները կարևոր նախադրյալ են թվային տնտեսության զարգացման համար, ինչը կնպաստի Հայաստանի առաջխաղացմանը այս ուղղությամբ: ԵԱՏՄ թվային օրակարգը արդյունավետ մեխանիզմ է միության անդամ երկրների թվային միասնական տարածքի կազմավորման և գործունեության համար, ինչը հնարավորություն կստեղծի ԵԱՏՄ անդամ երկրների թվային տնտեսությունների զարգացման, տնտեսական առաջընթացի, տեխնոլոգիական և սոցիալական նոր մակարդակի անցման համար»:
Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշմամբ «Եվրասիական շաբաթե համաժողովը հաջորդ տարի կանցկացվի Երևանում։