
Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը օգոստոսի 27-ին այցելել է «Սյունիք ֆուդե ընկերության արտադրամասի շինհրապարակ՝ ծանոթանալու ներդրումային ծրագրի իրականացման ընթացքին։
Այստեղ ընթանում են պահածոների արտադրության կազմակերպման համար գործարանի հիմնադրման աշխատանքները։Նախարարին տեղեկացրել են, որ շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին, և արտադրամասը շուտով կգործարկվի։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է ստեղծել մոտ 20 հիմնական աշխատատեղ և մոտ 210 սեզոնային աշխատատեղ։ Արտադրանքի մոտ 60%-ն նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ-երկրներ, Վրաստան, ԵՄ, ԱՄՆ։
ՀՀ կառավարության որոշմամբ ընկերությունն ազատվել է ներմուծվող սարքավորումների և հումքի մաքսատուրքից և ստացել ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի երկարաձգման թույլտվություն:
RUB | 4.93 | 0.03 |
USD | 381.14 | -0.06 |
EUR | 444.68 | 0.24 |
GBP | 508.59 | 2.36 |
CAD | 272.91 | -0.43 |
JPY | 24.63 | 0.11 |
CNY | 53.90 | -0.06 |
CHF | 476.13 | 0.11 |

