
Արմինֆո. «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում ս.թ. սեպտեմբերի 7-ի դրությամբ շահառուներին տրամադրվել է 101 միավոր գյուղտեխնիկա, որից 56 միավոր տրակտոր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ,հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա:
Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:
RUB | 4.74 | 0.02 |
USD | 381.75 | 0.20 |
EUR | 446.19 | 0.20 |
GBP | 515.25 | 1.61 |
CAD | 276.53 | -0.60 |
JPY | 24.39 | 0.02 |
CNY | 54.60 | -0.02 |
CHF | 479.65 | -0.53 |

