Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2017 11:27
Նաիրա Բադալյան

Սուրեն Կարայանն ու Գլեբ Նիկիտինը քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության հեռանկարները արդյունաբերության ոլորտում

Սուրեն Կարայանն ու Գլեբ Նիկիտինը քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության հեռանկարները արդյունաբերության ոլորտում

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նախօրեին ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինի գլխավորած պատվիրակությանը:

 

Ինչպես հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը, Սուրեն Կարայանը և Գլեբ Նիկիտինը քննարկել են երկու երկրների արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները։

 

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինն ընդգծել է, որ հայկական կողմի հետ համագործակցությունն իրենց առաջնահերթ ուղղություններից է։

 

Կողմերն անդրադարձել են գյուղտեխնիկայի ապահովման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։ Նախարար Կարայանը նշել է, որ մեծ է համագործակցության ներուժը հատկապես ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում, և անհրաժեշտ է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Սուրեն Կարայանը և Գլեբ Նիկիտինը քննարկել են թեթև արդյունաբերության ոլորտի համագործակցությունը։ Գլեբ Նիկիտինը նշել է, որ այս ոլորտում արդյունավետ կլինի համատեղ արտադրությունների հիմնումը և արտահանումը երրորդ երկրներ։ Կողմերը պայմանավորվել են թեթև արդյունաբերության ոլորտի երկու երկրների գործարարների երկխոսության համար հարթակ ստեղծել՝ քննարկելու համատեղ գործունեության հնարավորությունները գործնական մակարդակում։

 

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ներկայացրել է նաև արդյունաբերողներին առաջարկվող լայն հնարավորությունները՝ ստեղծվող «Մեղրի» ազատ տնտեսական գոտում։Նախարարը և ՌԴ նախարարի առաջին տեղակալն ընդգծել են դեպի երրորդ երկրներ ընդհանուր արտահանման կարևորությունը։ Հանդիպման ընթացքում Սուրեն Կարայանը, Գլեբ Նիկիտինը և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը քննարկել են նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր, հստակեցվել է համաժողովի օրակարգը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
19.02.2020
RUB7.530.02
USD478.63-0.32
EUR517.06-1.31
GBP622.510.11
CAD361.610.60
JPY43.42-0.24
CNY68.36-0.23
CHF486.61-1.72



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000