Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2017 17:07
Ալինա Հովհաննիսյան

Տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի սկզբում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը ներկայացրել է Հիմնադրամի կողմից մշակված «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների մատուցման ուղեցույցը», որում ընդգրկված են գյուղատնտեսության խորհրդատվության հիմնական առաքելությունն ու նպատակները, նախանշված միջոցառումների անցկացման մեթոդաբանությունը:

Փաստաթղթի համաձայն` գյուղատնտեսական խորհրդատվության հիմնական գործառույթներն են ֆերմերներին և գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության ցուցաբերումը, ուսուցման և մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, գյուղատնտեսության ոլորտում տեղեկատվական համակարգի զարգացումը, ֆերմերային տնտեսություններում աշխատանքների պլանավորման ու կառավարման գործընթացին օժանդակումը, խորհրդատվական արդյունավետ գործիքակազմի կիրառումը, անհատական խորհրդատվության մատուցում և այլն:

Միաժամանակ կարևորվել է խորհրդատվական համակարգում փորձառու և ժամանակակից գիտելիքներով զինված մասնագետների ներգրավումը:

Օրակարգային հարցերի թվում էր նաև նոր ընկերության հիմնադրման հարցը: Ընկերության հիմնական գործունեությունն ուղղված է լինելու ապահովել փոքր ու միջին կազմակերպությունների արտադրանքի վաճառքը  միասնական ապրանքանիշի ներքո:

Նիստի ընթացքում ներկայացվել է նաև Հիմնադրամի Գյուղատնտեսության խորհրդատվության տնօրինության հաշվետվությունը, որում հանգամանորեն ներկայացվել են գյուղատնտեսական խորհրդատվության մարզային կառույցների կողմից վերջին ամիսների ընթացքում իրականացված ծրագրերն ու միջոցառումները, այդ թվում` նաև անհատական խորհրդատվությունների տրամադրումը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ իրազեկումը: 

Նիստի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային մի շարք այլ  հարցեր:


Նորություններ


Արտ. փոխարժեքները
19.01.2021
RUB7.040.01
USD519.31-2.88
EUR629.40-0.52
GBP706.730.15
CAD407.88-0.40
JPY49.93-0.38
CNY80.04-0.49
CHF584.81-1.06



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000