Արմինֆո. Անելիք Բանկը ամբողջությամբ տեղաբաշխել է իր անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի չորրորդ տրանշը՝ նախապես սահմանված ժամկետից շուտ։ Պարտատոմսերը ձեռք են բերել և՛ ֆիզիկական և՛ իրավաբանական անձինք` ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ մարզերում։ Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
«Պարտատոմսերի ամեն նոր թողարկման հետ մենք հաճախորդների հետաքրքրվածության և պահանջարկի ծավալների աճի մեծ տենդենց ենք արձանագրում, ինչը փաստում է Բանկի հանդեպ մեծ վստահության և մեր երկրում համեմատաբար նոր ներդրումային գործիքների հանդեպ հետաքրքրվածության աճի մասին»,- ասել է Անելիք Բանկի Վարչության նախագահի ժ/պ, Ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Բանկի պարտատոմսերի 4-րդ թողարկումը՝ ընդհանուր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով 5.75% տարեկան տոկոսադրույքով, 2 տարի շրջանառությամբ և 6-ամսյա ժամկետով տոկոսների վճարման պարբերականությամբ էր:
Ներկայումս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում շրջանառվում են Անելիք Բանկի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի չորս թողարկումները`երեք դոլարային (յուրաքանչյուրը 5 մլն դոլար) և մեկ դրամային (1 մլրդ դրամ) ծավալներով: Առաջին տրանշը (դոլարային) Անելիք Բանկն իր պատմության մեջ առաջին անգամ թողարկեց 2016 թվականի դեկտեմբերին: Դրանց տարեկան եկամտաբերությունը կազմում է 6.5%, շրջանառության ժամկետը` 2 տարի: Ցուցակումը ֆոնդային բորսայում առաջին թողարկումն անցավ 2017-ի հունվարի 20-ին և շրջանառվում են Abond հիմնական ցուցակում: Երրորդ թողարկումը, ՀՀ դրամով, որը թողարկվել է այս տարվա մարտի 15-ին, որի առաջնային տեղաբաշխումն ավարտվել է ապրիլի 12-ին, ֆոնդային բորսայում սկսեց շրջանառվել 2017-ի ապրիլի 27-ից:
Հիշեցնենք, որ «Անելիք Բանկը» շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):