Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017 20:17
Մարիաննա Մկրտչյան

ՀԲ ներկայացուցիչը ՀՀ վարչապետին է ներկայացրել «Ապագայի Հայաստանը» զեկույցը

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գծով փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը: 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը հանդիպման մասնակիցներին ևս մեկ անգամ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ու Համաշխարհային բանկի գործընկերության 25-ամյակի կապակցությամբ և կարևորել երկկողմ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը: Կարեն Կարապետյանը շնորհավորել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիլվի Բոսութրոյին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք մեր երկրում: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նա լավագույնս կշարունակի արդեն ձևավորված և ավանդույթ դարձած սերտ համագործակցությունը:

Սիրիլ Մյուլլերը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ համագործակցությունից և այն գնահատել արդյունավետ: Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկը ցանկանում է հետագայում էլ ավելի ամրապնդել Հայաստանի հետ փոխգործակցությունը: Հանդիպմանը ՀԲ պատվիրակությունը ներկայացրել է «Ապագայի Հայաստանը» խորագրով զեկույցը, որով գնահատվել են մեր երկրի խնդիրները, կարողությունները, առավելություններն ու անդրադարձ կատարվել կառավարության գործունեությանը: Նշվել է, որ այս զեկույցի հիման վրա էլ մշակվելու է Հայաստանի հետ ՀԲ-ի գործունեության ծրագիրը: Սիրիլ Մյուլլերը շեշտել է, որ զեկույցում տեղ գտած առաջարկությունները համընկնում են ՀՀ կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագրի և բարեփոխումների օրակարգի հետ: «Այս ընթացքում դուք ցույց եք տվել հիանալի ծրագրեր իրականացնելու ձեր կարողությունները, ուստի վստահ եմ, որ կարող ենք ՀՀ կառավարության հետ հասնել հաջողությունների»,- ընդգծել է ՀԲ փոխնախագահը: 

Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
19.02.2020
RUB7.530.02
USD478.63-0.32
EUR517.06-1.31
GBP622.510.11
CAD361.610.60
JPY43.42-0.24
CNY68.36-0.23
CHF486.61-1.72



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000