Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 16:40
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանը և Իսրայելն ընդգծել են կողմերի միջև բիզնես շփումների խթանման անհրաժեշտությունը

Հայաստանը և Իսրայելն ընդգծել են կողմերի միջև բիզնես շփումների խթանման անհրաժեշտությունը

Արմինֆո. Սեպտեմբերի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իսրայելի խորհրդարանական պատվիրակությանը՝ Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան - Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի և փոխխոսնակ Յոել Խասսոնի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ Իսրայելի հետ բարեկամության խմբի նախագահ Գագիկ Մինասյանը և «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ Հայկ Քոթանջյանը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում նկատվում է երկկողմ փոխայցելությունների ակտիվացում ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների կողմից՝ համոզմունք հայտնելով, որ պարբերական շփումները նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` իսրայելցի խորհրդարանականները նշեցին, որ իրենց եռօրյա այցի ծրագիրը բավականին հագեցած է, ինչը հնարավորություն է ընձեռում տարբեր մակարդակներով քննարկել համոգործակցության խորացման հարցեր։

Արտգործնախարարը կարևորեց Հայաստանի և Իսրայելի միջև միջխորհրդարանական ձևաչափով համագործակցությունը՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը հայ-իսրայելական հարաբերությունների ամրապնդման գործում:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց նաև, որ «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումը դառնում է երկու երկրների հասարակությունների միջև երկխոսության կարևոր հարթակ, ինչի վկայությունն է ֆորումի երրորդ նիստի անցկացումը Երևանում:

Զրուցակիցները քննարկեցին հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ընդգծեցին գործարար կապերի խթանման անհրաժեշտությունը, անդրադարձ արվեց մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հնարավորությանը։ 
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ։ 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
14.02.2020
RUB7.540.02
USD479.05-0.06
EUR519.53-1.84
GBP624.392.89
CAD361.600.25
JPY43.63-0.05
CNY68.59-0.07
CHF488.28-2.41



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000