Արմինֆո. Վերջին մեկուկես տարում ՏՏ մասնագետների - «ուղեղի արտահոսքը» դեպի արտասահմանում բավականաչափ նվազել է, հայտարարել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը սեպտեմբերի 14-ի ասուլիսում, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին: Ըստ նրա, դրան նպաստել է աշխատավարձի աճը, որն այսօր միջին հաշվով կազմում է 1000 – 1200 դոլար, ինչը բավական մրցունակ ցուցանիշ է:
«Սինոփսիս Արմենիա» -ի ղեկավարի խոսքերով, ներկայում նկատվում է այնպիսի միտում, որ ոլորտի բազմաթիվ մասնագետներ, որոնք հեռանում էին Հայաստանից, ավելի լավ կյանք փնտրելու նպատակով, շուտով, բավարարելով իրենց նվազագույն կարիքները, վերադառնում են տուն: Միևնույն ժամանակ, ըստ Մուսայելյանի, Հայաստանում դեռևս պահպանվում է մրցակիցների կողմից աշխատող փախցնելու «անվայելուչ վարքագիծը»: Այն ժամանակ, երբ որոշ ընկերություններ ներդրումներ են կատարում ապագա աշխատակիցների կրթության և վերապատրաստման գործում, մյուսներն, առանց որևէ միջոց ներդնելոու, նրանց զարգացմանը, միայն մի փոքր բարձրացնելով աշխատավարձերը, իրենց կողմ ներգրավելով արժեքավոր մասնագետին:
Ինչպես նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, միջին աշխատավարձը ՏՏ ոլորտում համադրելի է եվրոպական շատ երկրների`Չեխիայի, Լեհաստանի միջին աշխատավարձերին: Հատկանշական է սակայն, որ այն աշխատանքը, որը Հայաստանում կատարում է տվյալ մասնագետը, շատ ավելի թանկ է դրա ֆինանսական գնահատումից: «Այսօր Հայաստանի ՏՏ ոլորտի մասնագետը, երկրից հեռանում է ոչ թե դեպի Ռուսաստան, այլ ԱՄՆ, որտեղ ծրագրավորողները 5 անգամ ավելի են ստանում, քան Հայաստանում: Դա նշանակում է, որ մենք դեռ աճելի շատ բան ունենք»: Միևնույն ժամանակ, Հայաստանը Չինաստան չէ, և ոչ էլ Հնդկաստան, և մեր մասնագետները չեն համաձայնվում փոքր գումարով աշխատել», - ասել է նա:
Նշենք, որ Հայաստանում գործող 500-ից ավելի ՏՏ ոլորտի ընկերությունների ընդհանուր շրջանառությունն արդեն հատել է 600 մլն դոլարի շեմը: Վերջին 7 ամիսների ընթացքում ոլորտը գրանցել է 30-35% աճ: Ոլորտում ընդգրկված են 15 հազար բարձր որակավորում ունեցող մասնագետներ: