Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2017 11:40
Նաիրա Բադալյան

Կարեն Կարապետյանն իտալական «Ռենկո՚ ընկերության գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում 280 մլն դոլար արժողությամբ նոր ՋԷԿ շինարարությունը

Կարեն Կարապետյանն իտալական «Ռենկո՚ ընկերության գլխավոր տնօրենի հետ քննարկել է  Երևանում 280 մլն դոլար արժողությամբ նոր ՋԷԿ շինարարությունը

Արմինֆո.Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինիի գլխավորած պատվիրակությանը:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարւության տեղեկատվության և հասարակայնւոթյան հետ կապերի վարչությունից, կողմերն անդրադարձել են  մարտի 23-ին Երևանում ՀՀ կառավարության և «Ռենկո» ընկերության միջև կնքված շրջանակային համաձայնագրի դրույթների կատարման ընթացքին, որոնք վերաբերում են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցմանը:

 

Ջովաննի Ռուբինին գոհունակությամբ ընդգծել է, որ բոլոր աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի:

 

Կարեն Կարապետյանը կարևորել է 280 մլն դոլար արժողությամբ այս ծրագիրը՝ նշելով, որ այն մեծ նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգը  էլեկտրաէներգիա արտադրող ժամանակակից և արդյունավետ հզորություններով համալրելու առումով:

 

Մարտին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Երևանում շոգեգազային ցիկլի էլեկտրակայանի նախագծման, զարգացման, ֆինանսավորման, շինարարության և շահագործման շուրջ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը: Ըստ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի, շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 25 ամիս անց: Ծրագրի շրջանակներում կստեղծի շուրջ 900 ժամանակավոր աշխատատեղ, իսկ շահագործման պահից` 200 մշտական ​​և բարձր վարձատրվող աշխատատեղ: «Շինարարության ընթացքում կօգտագործվեն լավագույն արդյունավետ տեխնոլոգիաները, իսկ օգտակար գործողության գործակիցը կլինի 53%, մինչդեռ, Հրազդանի էներգաբլոկում այս ցուցանիշը կազմում է 44%, Երևանի ՋԷԿ-ում`49%: Դա նշանակում է, որ մենք կարող ենք ապահովել երկրի էներգետիկ համալիրի հուսալիությունը և անվտանգությունը», - ասել է նա:

Միևնույն ժամանակ Ա. Մանուկյանը նշել է, որ Հայաստանի էներգետիկ արտահանման ներուժը 2019-ի վերջին, երբ շահագործման հանձնվի Իրան-Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գիծը, կկազմի 1050 ՄՎտ: Մարտի 20-ին նոր ՋԷԿ հիմնարկեքի արարողությանը մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը: Նոր ՋԷԿ-ը կկառուցվի Երևանի ՋԷԿ հարևանությամբ և կիրականացվի «Ռենկո՚ ընկերության կողմից:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
25.05.2020
RUB6.760.05
USD483.000.76
EUR526.571.36
GBP588.541.46
CAD345.721.78
JPY44.84-0.03
CNY67.83-0.15
CHF497.171.34



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000