Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Զարգացման գերմանական բանկի (KFW) Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագրի ղեկավար Ալերո Ագբոգհորոմային, ծրագրի ավագ տեխնիկական պատասխանատու Բերնհարդ Շենքին, Բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին:
Դավիթ Լոքյանը բարձր է գնահատել նախարարության և Բանկի միջև առկա համագործակցությունը կոշտ կենցաղային թափոնների ծրագրի շրջանակներում: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագրի նախնական փուլում ի հայտ եկած խնդիրներին, մասնավորապես՝ աղբավայրի տեղադիրքի և աղբահանության հետագա համակարգի կառավարման հետ կապված հարցերին: Զրուցակիցները քննարկել են նաև տեխնիկական և կազմակերպչական այլ հարցեր, ուրվագծել հետագա քայլերը: Նախարար Լոքյանը սպառիչ պատասխաններ է տվել հյուրերին ծրագրի ընթացքի մասին, ներկայացրել աղբահանության համակարգի ներկա իրավիճակը և օրենսդրական դաշտը, այդ թվում նախատեսվող բարեփոխումները:
Հիշեցնենք, որ Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագիրն իրականացվում է հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակում՝ KFW Զարգացման բանկի կողմից տրամադրված աջակցության միջոցով, և ընդգրկում է թափոնների կառավարման` այդ թվում փողոցների սանիտարական մաքրման, աղբահանության, թափոնների օգտահանման, փոխաբեռնման, տեղափոխման և տեղադրման ենթակառուցվածքների և ծառայությունների որակական զգալի փոփոխություններին ուղղված միջոցառումներ: Ծրագիրն ունի ապակենտրոնացված բնույթ. այն ընդգրկում է Լոռու մարզը և հարևանությամբ գտնվող Տավուշի մարզի Դիլիջան քաղաքը:
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |