Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2017 15:43
Կարինա Մելիքյան

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է Բջջային  բանկ համակարգը և նորացրել Ինտերնետ բանկ ծառայությունը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է Բջջային  բանկ համակարգը և նորացրել Ինտերնետ բանկ ծառայությունը

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

Աղբյուրի համաձայն, Բջջային բանկ՝ անվճար բջջային հավելված, որն ապահովում է ֆիզիկական անձ հաճախորդների մշտական հասանելիությունը բանկային ծառայություններին ցանկացած Android կամ iOs բջջային սարքերից, Ինտերնետ բանկ արդիականացված ծառայություն ապահովելով նաև և ստացիոնար համակարգիչներից:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Բջջային և Ինտերնետ բանկ ծառայությունները հաճախորդներին  հնարավորություն են ընձեռում  ֆինանսական գործարքներ կատարել ցանկացած պահի, ցանկացած հարմար վայրից, համակարգչի կամ ինտերնետին միացված այլ բջջային  սարքի միջոցով և 24/7 ռեժիմով: Դա պարզ, արագ և հուսալի լուծում է ժամանակի տնտեսման առումով: Գործարքները կատարվում են մի քանի քլիկով և պաշտպանված են մեկանգամյա SMS-գաղտնաբառերով։

Բջջային և ինտերնետ բանկինգի համակարգի միջոցով հնարավոր է`կատարել կոմունալ վճարումներ (բջջային ծառայությունների դիմաց կարելի է վճարել ժամանակակից տարբերակով՝ ընտրելով հեռախոսահամարը հեռախոսի կոնտակների ցանկից), փոխանցել դրամական միջոցները Բանկի ներսում (հաճախորդի հաշիվների միջև և Բանկի այլ հաճախորդին) և տեղական այլ Բանկերի հաշիվներին, կատարել վարկերի մարում և ավանդների համալրում, դրամական փոխանցումների համակարգերով կատարվող փոխանցումներն ստանալ անմիջապես քարտերին/հաշիվներին, պատվիրել հետադարձ զանգ Բանկից, ուղարկել քարտի/վարկի բացման հայտ, ստեղծել և օգտագործել վճարումների շաբլոններ, հետևել եկամուտներին և ծախսերին` ըստ կատեգորիաների: 

Բջջային հավելվածը թույլ է տալիս նաև Բանկից տեղեկատվություն ստանալ մոտակա մասնաճյուղերի, բանկոմատների վերաբերյալ, հետևել փոխարժեքին, ստանալ Տեղեկատվական կենտրոնի աշխատակցի խորհրդատվությունը:

Բջջային բանկինգ ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ համապատասխան մասնաճյուղ և ակտիվացնել ծառայությունը, ընդ որում, միանվագ այցով, ունենալով կամ բացելով գործող բանկային, քարտային, ավանդային, վարկային հաշիվ, ինչպես նաև ունենալ Android 4.1-ից և iOS 8.0-ից և բարձր

բջջային սարք: Անհրաժեշտ է Play market/AppStore-ից Բջջային սարքի վրա բեռնել Բջջային բանկինգ հավելվածը և ինքնուրույն իրականացնել գրանցման պրոցեսը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռահար բանկային սպասարկման համակարգի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում, կամ զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով։

Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:  Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ՝ իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
27.02.2020
RUB7.280.00
USD478.490.10
EUR523.132.21
GBP617.20-2.08
CAD359.20-0.41
JPY43.420.05
CNY68.15-0.07
CHF492.171.11



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000