Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2017 18:15
Ալեքսանդր Ավանեսով

Երևանում բացվեց Նանո գիտության և տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Իրանի գիտնականների համագործակցության հարթակ

Երևանում բացվեց Նանո գիտության և տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Իրանի գիտնականների համագործակցության հարթակ

Արմինֆո. Հայ-իրանական «Նանո գիտություն և տեխնոլոգիաներ» ֆորումի առաջարկած լուծումները կարող են հետագայում կիրառվել բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ զբաղվող ընկերություններում: Այս մասին սեպտեմբերի 22-ին հայտարարել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, համաժողովի բացման արարողության ընթացքում, որը կտևի երկու օր:

Նախարարը նշել է, որ վերջերս այցելել է Արաս ազատ տնտեսական գոտի, որտեղ համոզվել է, որ բարեկամական Իրանը ձեռք է բերել լուրջ հաջողություններ: Ըստ նրա, այս պայմաններում հայկական բիզնեսի համար բացվում են այդ ներուժի օգտագործման լավ պայմաններ և հնարավորություններ:

Իր հերթին Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Սադաջադին նշել է, որ ժողովուրդներն ամեն օր ավելի լավ ծանոթանում միմյանց, ինչպես նաև երկու երկրների հնարավորություններին: «Հայտնի իրանցի գիտնականները լուրջ արդյունքներ են արձանագրել նանոտեխնոլոգիայի ոլորտում, և մենք հուսով ենք, որ հայկական կողմը կկարողանա ավելի լավ օգտագործել այդ հնարավորությունները և հասնել լավ արդյունքների», - ասաց Սաջաջադին:

Իրանում նանոտեխնոլոգիաների զարգացման գլխավոր վարչության պետ Սայիդ Սարկարը հավելել է, որ երկու երկրների միջև այս ոլորտում փոխգործակցությունը խոստանում է լինել շատ լուրջ և խորը:

Հարկ է նշել, որ վաղը տեխնոլոգիաների ոլորտում զբաղվող ընկերությունները կներկայացնեն իրենց արտադրանքը, առևտրային փորձը, ինչպես նաև հայ և իրանական ընկերությունների միջև քննարկումները`հետագա համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

Համաժողովը կազմակերպել է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Իրանի Նանոտեխնոլոգիաների խորհրդի հետ համատեղ, Գերմանիայի միջազգային համագործակցության միության (GIZ) աջակցությամբ SMEDA ծրագրի շրջանակներում`Եվրամիության համաֆինանսավորմամբ: