Արմինֆո. Հայաստանում մեկնարկել են 3441 կմ երկարոթյամբ ճանապարհների գույքագրման, քարտեզավորման և թվայնացման աշխատանքները, ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի ստեղծման նպատակով: 1231 կն հատվածի համար աշխատանքներն արդեն ավարտված են: Այս մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքով, ներդրվել է էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա առցանց հետևեվել տեխնիկայի աշխատանքին, որը սպասարկում է ճանապարհները, ինչի շնորհիվ անցյալ ձմեռ հաջողվեց վերահսկել աշխատանքի որակը:
Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, Հայաստանի ավտոճանապարհների քարտեզն արդեն ընդգրկված է Google Maps համակարգում, ընթանում են աշխատանքներ GIS համակարգի ներդրման ուղղությամբ:
Բացի այդ, M-4 ճանապարհի վրա, մինչև Դիլիջան, տեղադրվել են 1000 ճանապարհային նշաններ, ըստ միջազգային ստանդարտների: Նախարարը նշել է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման նպատակով վերջերս ԵՄ հաստատեց 5 մլն. դոլարի դրամաշնորհը, ինչը ենթադրում է նաև սահմանափակումների, ճանապարհային նշանների տեղադրում, ինչպես նաև առանձնապես վտանգավոր ճանապարհների վերանորոգում:
RUB | 4.89 | 0.02 |
USD | 377.88 | -0.09 |
EUR | 450.06 | 1.86 |
GBP | 516.34 | 2.15 |
CAD | 278.65 | 1.75 |
JPY | 24.36 | 0.24 |
CNY | 54.67 | 0.09 |
CHF | 493.38 | 4.10 |

