Արմինֆո. Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը 35% աճ է գրանցել: Այդ մասին «ԱրմԹեք» գործարար համաժողովի ժամանակ ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Ոլորտի ամենամյա աճը կազմում է միջինը 20-25%: Այս տարի մենք արդեն ունենք 35% աճ: Ակնկալում ենք, որ առաջիկա 5 տարում հայկական ՏՏ հատվածը կապահովի աճի ավելի բարձր տեմպեր»,- ասել է նախարարը՝ նշելով, որ Հայաստանը գերազանցել է միջազգային ասպարեզում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճի տեմպերի ցուցանիշը:
Վահան Մարտիրոսյանը 35 տոկոս աճը պայմանավորել է այդ ոլորտում գործող ընկերությունների ծրագրերի իրականացման, ներդրումային ծրագրերի, պայմանագրային հարաբերությունների ընդլայնմամբ:
Խոսելով կիբերանվտանգության մասին՝ նախարարը նշել է, որ ներկայումս մշավում է համապատասխան ռազմավարություն: «Համակարգային պայքար է մղվում կիբերհարձակումների դեմ, սակայն 100% պաշտպանվածություն ապահովել չի հաջողվի՝ նկատի ունենալով, որ տեխնոլոգիաները սրընթաց զարգացում են ապրում, որոնք ակտիվորեն կիրառում են թե պետությունը թե չարագործները: Դա շարունակական գործընթաց է»,- ասել է նա:
Նշենք, որ համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել նաև ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ով կիսվել է միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ Համաշխարհային ռիսկերի զեկույցում ներկայացված հիմնական ցուցանիշներով: Նրա խոսքով, կիբերհարձակումների հետևանքով համաշխարհային տնտեսության աենամյա վնասը կազմում է շուրջ $400 մլրդ: Դ. Գրիզերը նշել է, որ ընկերությունների ավելի քան 90%-ը պաշտպանված չէ և պատրաստ չէ կիբերհարձակումների: «ԱՄՆ շուրջ 3000 ձեռնարկություն ամեն տարի ենթարկվում է չարագործների հարձակումներին: Այդ պատճառով ամբողջ աշխարհն այսօր պաշտպանության գործիքների լավագույն լուծումների որոնումների մեջ է: Եվ Հայաստանն այս առումով բացառություն չէ»,- ասել է նա: Ըստ որում, հայաստանյան առաքելության տնօրենը համոզմունք է հայտնում է, որ ArmTech 2017-ը կօգնի քննարկել մոտեցումները, որոնք կուժեղացնեն կիբերանվտանգությունը Հայաստանում:
Նշենք, որ Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Ձեռնարկությունների ինկուբատորե հիմնադրամը, հիմնական գործընկերներն են «Մայքրոսոֆթե, «ԱյԲիԷմե, «Սինոփսիսե, «Յունիքոմփե, «ՍոլոԼըրնե ընկերությունները, Ամերիկայի Հայ օգնության ֆոնդը, ԱՄՆ ՄԶԳ-ն: