Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017 16:04

ՀՀ բնապահպանության նախարարությունում քննարկվել է Նաիրիտում առկա քիմիական նյութերի` շրջակա միջավայրի համար անվտանգ հեռացման հարցը

Արմինֆո. ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարման գործընթացի շրջանակներւոմ  ՀՀ բնապահպանության նախարարությունում հրավիրվել է աշխատաքային քննարկում, որը վարել է նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը: Քննարկվել է «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության տարածքում առկա քիմիական որոշ նյութեր նոսրացնելու և կոյուղու միջոցով հեռացնելու հնարավորությունները:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից, աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տարածքային կառավարման  և զարգացման նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, գիտական և մասնագիտական հաստատությունների մասնագետներ:

 

Դիտարկվել է գործարանի արտադրության շղթայում օգտագործված և դրա արդյունքում ստացված քիմիական նյութերի անվտանգ հեռացման հարցը: Դրանց գերակշիռ մեծամասնությունը կվաճառվեն այլ ընկերությունների կամ շրջակա միջավայրի համար անվնաս կայրվեն համապատասխան վառարաններում:


Նոսրացման և կոյուղու միջոցով հեռացման  ենթակա է 8 քիմիական նյութ: Վերջիններիս մի մասը նույնպես պահանջարկ ունի շուկայում: Մնացած քիմիական նյութերի մասվ ծավալված քննարկման արդյունքում առաջարկվել է ընկերությունում առկա աղաջրերից մի մասից աղ ստանալ և առաջարկել համայնքներին` ձմեռվա ամիսներին ճանապարհների սառցակալման դեմ օգտագործելու համար: Մասնագետները բարդ են գնահատել  օրգանական միացություններ ունեցող  երեք տեսակի աղաջրերի հեռացման հարցը: Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանն առաջարկել է վերոհիշյալ աղաջրերի նմուշները ներկայացնել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի քիմիական տեխնոլոգիաների ամբիոն` սեղմ ժամկետներում դրանց բաղադրությունը ճշտելու,  բնապահպանական առումով  անվտանգ նոսրացման և դրա համար անհրաժեշտ ջրաքանակի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար:

 

Աշխատանքային հանդիպման մասնակիցները որոշել են նոսրացման եղանակով հեռացման հարցի հաջորդ քննարկումը կազմակերպել լաբորատոր արդյունքների և լուծումների հստակ առաջարկների առկայության ժամանակ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
02.07.2020
RUB6.880.09
USD483.360.84
EUR545.474.71
GBP604.976.89
CAD355.650.10
JPY44.990.12
CNY68.500.26
CHF512.313.27



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000