Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մասնագետներն ավարտեցին դեպի Հայկական ատոմային էլեկտրակայան տանող Արմավիր-Արշալույս երկաթուղային հատվածի վերանորոգումը: Նշված գծերը չէին շահագործվում 2011 թվականից:
Վերանորոգման աշխատանքը, որը կատարում էին 33 երկաթուղային, սկսվեց հուլիսին: Արդյունքում վերականգնվել է 14 կմ գիծ, փոխվել 3,9 հազար կոճ: Աշխատանքները տարվում էին հատուկ երկաթուղային տեխնիկայի կիրառմամբ:
Վերանորոգման ընթացքը ամեն շաբաթ հսկում էր հատուկ հանձնաժողովը՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ:
Վերանորոգված հատվածն արդեն ստուգել է հատուկ չափող վագոնը, ենթակառուցվածքը պատրաստ է բեռներ ընդունել:
Այսպիսով, Ընկերությունն ավարտել է իր ենթակայության տակ գտնվող ենթակառուցվածքի արդիականացումը, իսկ ատոմակայանի տարածքով անցնող երկաթուղային գծերը վերանորոգում է ԱԷԿ-ի կողմից ներգրավված կապալառուն:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.71 | -0.97 |
EUR | 427.55 | -1.96 |
GBP | 498.56 | -2.21 |
CAD | 290.38 | -1.33 |
JPY | 26.11 | -0.04 |
CNY | 54.62 | -0.20 |
CHF | 435.85 | -3.60 |