Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2017 17:36
Նաիրա Բադալյան

Հայաստանն ու Եգիպտոսը տնտեսական հարաբերություններն սկսում են մաքուր էջից. Երևանն արդեն հայտարարում է հերթական ներդրումային նախագծի մասին` առանց որևէ որոշակիություն մտցնելու

Հայաստանն ու Եգիպտոսը տնտեսական հարաբերություններն սկսում են մաքուր էջից. Երևանն արդեն հայտարարում է հերթական ներդրումային նախագծի մասին` առանց որևէ որոշակիություն մտցնելու

Արմինֆո. Եգիպտոսի «Մարկիրլ՚ դեղագործական ընկերությունը մտադիր է արտադրություն կազմակերպել Հայաստանում: Ընկերության ներկայացուցիչները մտադիր են հոկտեմբերի 3-ին այցելել Հայաստան և որոշել ձեռնարկության գտնվելու վայրը: Այդ մասին հաղորդել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը սեպտեմբերի 29-ին Հայաստանի և Եգիպտոսի միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստում` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին Նիստը նվիրված էր տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերին: Ընդ որում, նախարարը ձեռնպահ է մնացել  արտադրության գործարկման ժամկետը, ինչպես նաև ծրագրի արժեքը նշելուց:

Լոքյանի ասելով, Հայաստանն ու Եգիպտոսը կարող են համատեղ ջանքերով  ապահովել եվրասիական շուկայի պահանջմունքը:  «Մարկիրլ՚ ընկերությունը, որը, նրա ասելով, նոր չէ տեղի շուկայում, երկու տարուց ավելի զբաղվում է իր արտադրանքի իրացմամբ, մտադիր է ավելի քան 26 անվանման դեղորայք արտադրել Հայաստանում: Ավելի առարկայական տեղեկատվության համար պաշտոնյան խորհուրդ է տվել դիմել երկու երկրների դեսպաններին:

Այսօրվա դրությամբ, նախարարի ասելով, ով նաև հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է, չնայած այն հանգամանքին, որ հանձնաժողովն ստեղծվել է 1996 թվականին, հերթական նիստը տեղի է ունենում 12 տարի ընդմիջումից հետո, քանի որ վերջին 4-րդ նիստը կայացել է 2005 թվականին, և երկար տարիներ, աշխարհաքաղաքական զարգացումների և Եգիպտոսում անբարենպաստ քաղաքական պայմանների բերումով, հանձնաժողովի աշխատանքները կասեցվել էին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարում Երևանն ու Կահիրեն չեն կարող պարծենալ ապրանքաշրջանառության մեծ ծավալներով. 10-12 տարվա ընթացքում երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները չեն գերազանցում 1-3 մլն դոլարը: Սակայն, Դավիթ Լոքյանը լի է լավատեսությամբ, քանի որ, նրա ասելով, երկրներն ունեն միանման մեկնարկային դիրքեր: «Թե Հայաստանում, թե Եգիպտոսում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ 3500-3700 դոլարի սահմաններում է: Եվ այստեղ,  և այնտեղ կա ներդրումներ ներգրավելու և արտաքին առևտրի բարձր մակարդակ ապահովելու լուրջ խնդիր՚, - հայտարարել է նա: Իսկ արձանագրված բացասական դինամիկան, ինչպես կարծում է Լոքյանը, պայմանավորված է համակարգման կենտրոնի և համագործակցության հիմքի բացակայությամբ, որոնք կարող էին հանգեցնել ապրանքաշրջանառության ավելացման: «Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի վերսկսումը հիմնական ազդակը կլինի նոր մեկնարկի համար՚, -  հայտարարել է նախարարը: Նա նաև պատասխանատվությամբ հավաստիացրել է, որ կողմերը հետևողական կլինեն համագործակցության ամրապնդման և նախանշված ծրագրերը կյանքի կոչելու  գործում:

Նախարար Լոքյանի կարծիքով, զբոսաշրջության ոլորտը կարող է նպաստել երկկողմ առևտրի ընդլայնմանը: Եգիպտոսը կարող է լուրջ հարթակ դառնալ Հայաստանի համար` արաբական աշխարհի բոլոր երկրներում և աֆրիկյան մայրցամաքում սպառման շուկաների ապահովման առումով: Իսկ Հայաստանը կարող է ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ ելքի համար լավագույն հարթակը դառնալ Եգիպտոսի զարգացող տնտեսության համար: Գյուղատնտեսության, կրթության, ՏՏ ոլորտները նույնպես կարող են հետաքրքիր լինել երկու երկրների բիզնեսի համար:

Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը կարծում է, որ անցած 25 տարում երկրների միջև հարաբերությունները զարգացել են դինամիկ: Միևնույն ժամանակ, նրա ասելով, քաղաքական, մշակութային, կրթական զարգացած համագործակցության ֆոնին առևտրատնտեսական հարաբերություններն անմխիթար վիճակում են` օբյեկտիվ պատճառների բերումով: Նա նշել է, որ ժամանակին նախատեսվում էր Հայաստանի դեղագործության, ՏՏ, շինարարության ոլորտում եգիպտական խոշոր նախագծերի իրագործում: «Դժբախտաբար, Մերձավոր արևելքում աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում նախագծերը կասեցվեցին՚, - հայտարարել է դիվանագետը: Իսկ այսօր կան բոլոր պայմանները հարաբերությունները «մաքուր էջից՚ սկսելու համար. վերացվել են այդ ճանապարհին առկա բազմաթիվ արգելքներ, Եգիպտոսում քաղաքական իրավիճակը կայունացել է, օդային հաղորդակցություն է հաստատվել Երևանի և Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա առողջարանային քաղաքների միջև: Տեքստիլի ոլորտում համագործակցությունը հետաքրքիր է երկու երկրների բիզնեսի համար, կան համատեղ արտադրություն կազմակերպելու ծրագրեր, վերջերս ՏՏ ոլորտի հայ-եգիպտական համաժողովի արդյունքում բացահայտվել են նաև այդ ուղղությամբ համագործակցության եզրեր, նշել է դեսպանը:

Եգիպտոսի ներդրումների և զարգացման նախարար Սահար Նասրի ասելով, կողմերը նախանշել են «ճանապարհային քարտեզը՚` հարաբերությունների հետագա ընդլայնման համար: Ինչպես կարծում է նախարարը, երկու երկրների արտաքին առևտրի շրջանառության ներուժը չի համապատասխանում արձանագրված ցուցանիշներն: Եգիպտոսում առկա քաղաքական և  տնտեսական կայությունունը, ինչպես նաև Հայաստանում անցկացվող բարեփոխումները, ինչպես նշել է Նասրը, կօգնեն տնտեսության տարբեր ոլորտներում կապերի իրական խորացմանը: Նշենք, որ միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի արդյունքում Հայաստանն ու Եգիպտոսը ստորագրել են մի շարք հուշագրեր և համաձայնագրեր առևտրի և ներդրումների, երիտասարդության և սպորտի, կրթության և գիտության, ինչպես նաև արխիվային գործի ոլորտներում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանը դրական է գնահատում ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները. վարչապետՀայաստանը դրական է գնահատում ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները. վարչապետ
Հայաստանը գործադրում է ամեն ջանք «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ռազմավարական ուղղությունների զարգացումը խրախուսելու անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար. վարչապետՀայաստանը գործադրում է ամեն ջանք «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ռազմավարական ուղղությունների զարգացումը խրախուսելու անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար. վարչապետ
ԵԱԶԲ-ը ձեռնամուխ է լինում «Վերին Լարս» հսկիչ անցակետի մոտ տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի ընդլայնման նախագծի իրականացմանըԵԱԶԲ-ը ձեռնամուխ է լինում «Վերին Լարս» հսկիչ անցակետի մոտ տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի ընդլայնման նախագծի իրականացմանը
Այն մասին, թե ինչպես էր Միշուստինը համոզում Փաշինյանին Հայաստանում ռուսական արտադրության միջուկային բլոկ կառուցելԱյն մասին, թե ինչպես էր Միշուստինը համոզում Փաշինյանին Հայաստանում ռուսական արտադրության միջուկային բլոկ կառուցել
ԵԱԶԲ-ում ակնկալում են 15-20% - ով ավելացնել «Վերին Լարս» անցակետի թողունակությունը՝ դրա արդիականացման նախագծի իրականացման դեպքումԵԱԶԲ-ում ակնկալում են 15-20% - ով ավելացնել «Վերին Լարս» անցակետի թողունակությունը՝ դրա արդիականացման նախագծի իրականացման դեպքում
Նիկոլ Փաշինյանը՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում. Անհրաժեշտ է ընդունել Արդյունաբերական կոոպերացիայի զարգացման հայեցակարգՆիկոլ Փաշինյանը՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում. Անհրաժեշտ է ընդունել Արդյունաբերական կոոպերացիայի զարգացման հայեցակարգ
Եվրասիական զարգացման բանկում Հայաստանի համար պետություն-մասնավոր գործընկերության զարգացման երկու ուղղություն են տեսնումԵվրասիական զարգացման բանկում Հայաստանի համար պետություն-մասնավոր գործընկերության զարգացման երկու ուղղություն են տեսնում
ԵԱԶԲ-ը կանխատեսում է 2023 թվականի արդյունքներով Հայաստանում տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանում՝ 7,5%ԵԱԶԲ-ը կանխատեսում է 2023 թվականի արդյունքներով Հայաստանում տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանում՝ 7,5%
Telecom Armenia-ն այսօր մեկնարկում է բաժնետոմսերի վաճառքըTelecom Armenia-ն այսօր մեկնարկում է բաժնետոմսերի վաճառքը
ՀԲ-ը բարելավել է 2023 թվականին Հայաստանի  ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 4,1%-ից մինչև 4,4% և  ակնկալում է արագացում 2024-2025 թթ.ՀԲ-ը բարելավել է 2023 թվականին Հայաստանի  ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 4,1%-ից մինչև 4,4% և  ակնկալում է արագացում 2024-2025 թթ.
ՄԱԿ-ի ԵՏՀ գործադիր քարտուղար. Հայաստանը մեծ ներուժ ունի նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտումՄԱԿ-ի ԵՏՀ գործադիր քարտուղար. Հայաստանը մեծ ներուժ ունի նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն արտոնություններ է առաջարկել միայն ԵԱՏՄ թողարկող ընկերությունների արժեթղթերի սեփականատեր ներդրողների համարՌուսաստանի ֆինանսների նախարարությունն արտոնություններ է առաջարկել միայն ԵԱՏՄ թողարկող ընկերությունների արժեթղթերի սեփականատեր ներդրողների համար
"Կոմերսանտ". Հայաստանն ու Ղազախստանը սկսել են արգելափակել դեպի Ռուսաստան էլեկտրոնիկայի մատակարարումների վճարումը
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է օրինագիծ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններում (ՍՊԸ) շահույթի եռամսյակային բաշխման մասինԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է օրինագիծ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններում (ՍՊԸ) շահույթի եռամսյակային բաշխման մասին
Հայաստանի արդյունաբերության հատված ներդրողներ ներգրավելու համար պետք է ցույց տալ, որ երկիրն ունի բավարար հզորություններ, այդ խնդիրը կարող է հաղթահարել միայն մեծ հզորության բլոկըՀայաստանի արդյունաբերության հատված ներդրողներ ներգրավելու համար պետք է ցույց տալ, որ երկիրն ունի բավարար հզորություններ, այդ խնդիրը կարող է հաղթահարել միայն մեծ հզորության բլոկը
Հայաստանում ստեղծվում է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանն առնչվող հարցերը քննարկելու համարՀայաստանում ստեղծվում է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանն առնչվող հարցերը քննարկելու համար
Գեղարքունիքի մարզպետ․Սոթքի հանքի փակ հատվածում աշխատանքները շարունակվում ենԳեղարքունիքի մարզպետ․Սոթքի հանքի փակ հատվածում աշխատանքները շարունակվում են
Էկոնոմիկայի նախարարություն. Երասխի նոր մետալուրգիական գործարանը կզբաղվի սեւ մետաղների, ամրանների, պողպատե անկյունակների եւ խողովակների արտադրությամբԷկոնոմիկայի նախարարություն. Երասխի նոր մետալուրգիական գործարանը կզբաղվի սեւ մետաղների, ամրանների, պողպատե անկյունակների եւ խողովակների արտադրությամբ
Կառավարությունում քննարկել են Ամուլսարի ծրագրի վերագործարկման ժամկետներըԿառավարությունում քննարկել են Ամուլսարի ծրագրի վերագործարկման ժամկետները
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխելուԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխելու
ԵՄ հաստատման փուլում են Հայաստանում իրականացման ենթակա 86,3 մլն եվրոյի նախագծեր․ ՄիրզոյանԵՄ հաստատման փուլում են Հայաստանում իրականացման ենթակա 86,3 մլն եվրոյի նախագծեր․ Միրզոյան
"FLYONE ARMENIA" ավիաընկերությունն իր առջև խնդիր է դնում 2023 թվականին տեղափոխել 1 մլն ուղևոր
Ակբա Լիզինգի պորտֆելը ռեկորդային աճ է գրանցելԱկբա Լիզինգի պորտֆելը ռեկորդային աճ է գրանցել
Հայաստանի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր Հայաստանի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր "Telecom Armenia" ԲԲԸ - ն դուրս է գալիս IPO
Ինչ է սպառնում Հայաստանին ներքին պարտքի հետագա աճը. Վարդան ԱրամյանԻնչ է սպառնում Հայաստանին ներքին պարտքի հետագա աճը. Վարդան Արամյան
Team Telecom Armenia-ն իրականացնում է բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO)Team Telecom Armenia-ն իրականացնում է բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO)
Տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունըՏեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը
2023 թվականի արդյունքներով Հայաստանը ԵԱՏՄ երկրների շրջանում կունենա իր նշանակությամբ երկրորդ տնտեսական աճը և ամենացածր գնաճը։ Սակայն, սիսկերը պահպանվում են. ԵԱԶԲ2023 թվականի արդյունքներով Հայաստանը ԵԱՏՄ երկրների շրջանում կունենա իր նշանակությամբ երկրորդ տնտեսական աճը և ամենացածր գնաճը։ Սակայն, սիսկերը պահպանվում են. ԵԱԶԲ
Վահան Քերոբյան. Հայաստանը կարող է դառնալ օպերատոր Իրանի Չաբահար նավահանգստումՎահան Քերոբյան. Հայաստանը կարող է դառնալ օպերատոր Իրանի Չաբահար նավահանգստում
Չինական ինժեներաշինարարական խոշոր կորպորացիան մտադիր է ուսումնասիրել հայկական շուկանՉինական ինժեներաշինարարական խոշոր կորպորացիան մտադիր է ուսումնասիրել հայկական շուկան
Ռուսաստանից Հայաստան ակտիվորեն ստացվող դրամական փոխանցումները ոչ պակաս ակտիվորեն հոսում են դեպի ԱՄՆՌուսաստանից Հայաստան ակտիվորեն ստացվող դրամական փոխանցումները ոչ պակաս ակտիվորեն հոսում են դեպի ԱՄՆ
ՓՄՁ-ը առաջարկություններ է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ. Էկոնոմիկայի նախարարությունում հանդիպել են ՓՄՁ Ասոցիացիայի ներկայացուցիչների հետՓՄՁ-ը առաջարկություններ է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ. Էկոնոմիկայի նախարարությունում հանդիպել են ՓՄՁ Ասոցիացիայի ներկայացուցիչների հետ
Կառավարությունը կոնկրետացնում է այն դեպքերը, երբ թույլատրվում է հարկ վճարողին միջոցների վերադարձ նրա բանկային հաշվից տարբերվող այլ հաշվինԿառավարությունը կոնկրետացնում է այն դեպքերը, երբ թույլատրվում է հարկ վճարողին միջոցների վերադարձ նրա բանկային հաշվից տարբերվող այլ հաշվին
Կոնվերս Բանկը Leasing Expo 2023-ին կներկայանանա «Կոնվերս լիզինգ» պրոդուկտովԿոնվերս Բանկը Leasing Expo 2023-ին կներկայանանա «Կոնվերս լիզինգ» պրոդուկտով
IDBank-ի Visa Business Platinum քարտն այժմ ավելի շահավետ պայմաններովIDBank-ի Visa Business Platinum քարտն այժմ ավելի շահավետ պայմաններով
Team ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական SkyTel-ի  30%-ըTeam ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական SkyTel-ի  30%-ը
Հայկական MetaGait նորարարական սարքով կկատարվեն գիտական բացառիկ հետազոտություններՀայկական MetaGait նորարարական սարքով կկատարվեն գիտական բացառիկ հետազոտություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ հունիսի 1-ից տեղաբաշխում է պարտատոմսերի երեք թողարկումներԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ հունիսի 1-ից տեղաբաշխում է պարտատոմսերի երեք թողարկումներ
FLYONE ARMENIA ավիաընկերությունը գործարկում է Երևան-Թեհրան-Երևան  ուղիղ ավիահաղորդակցությունFLYONE ARMENIA ավիաընկերությունը գործարկում է Երևան-Թեհրան-Երևան  ուղիղ ավիահաղորդակցություն
Թալինում հիմնադրվել է շուրջ 8 հեկտար տարածք զբաղեցնող արևային կայանԹալինում հիմնադրվել է շուրջ 8 հեկտար տարածք զբաղեցնող արևային կայան
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել էՊարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
2022 թվականի արդյունքներով հայկական ավիաընկերություններին է պատկանում երկրի ավիափոխադրումների շուկայի 25% - ը. իշխանությունները մտածում են 2022 թվականի արդյունքներով հայկական ավիաընկերություններին է պատկանում երկրի ավիափոխադրումների շուկայի 25% - ը. իշխանությունները մտածում են "Շիրակ" օդանավակայանի վերագործարկման մասին
Նախարար. Հայաստանի ներքին և միջազգային զբոսաշրջության ցուցանիշները հավասարվել ենՆախարար. Հայաստանի ներքին և միջազգային զբոսաշրջության ցուցանիշները հավասարվել են
Նախարար. Այսօր Հայաստանի կողմից Նախարար. Այսօր Հայաստանի կողմից "էժան" վարկերի ներգրավման մասին խոսելու հարկ չկա
Փաշինյան. 2023 թվականի հուլիսի 1-ից հերթական անգամ կբարձրացվեն քաղաքացիների կենսաթոշակներըՓաշինյան. 2023 թվականի հուլիսի 1-ից հերթական անգամ կբարձրացվեն քաղաքացիների կենսաթոշակները
Բարեփոխումները, «ստվերային տնտեսության» կրճատման գործընթացը և տնտեսական ակտիվության աճն իրենց մեջ սիներգետիկ էներգիա են կրում. ՓաշինյանԲարեփոխումները, «ստվերային տնտեսության» կրճատման գործընթացը և տնտեսական ակտիվության աճն իրենց մեջ սիներգետիկ էներգիա են կրում. Փաշինյան
ԱրարատԲանկը՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխողԱրարատԲանկը՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող
Team Telecom Armenia-ի 25 Գբ/վ արագությամբ NGN ցանցն արդեն հասանելի է հանրապետության ավելի քան 150 հազար տնային տնտեսությունների համարTeam Telecom Armenia-ի 25 Գբ/վ արագությամբ NGN ցանցն արդեն հասանելի է հանրապետության ավելի քան 150 հազար տնային տնտեսությունների համար
ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հաստատել են ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխությունների փաթեթըԵԱՏՄ պետությունների ղեկավարները հաստատել են ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխությունների փաթեթը
Փաշինյան. Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ-ում պարենային անվտանգության հավաքական համակարգի ձևավորումըՓաշինյան. Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ-ում պարենային անվտանգության հավաքական համակարգի ձևավորումը
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
2023 թվին սուբվենցիոն ծրագրերի համար նախատեսված 87 մլրդ դրամից արդեն հատկացվել է մոտ 9 մլրդ դրամ. Գնել Սանոսյան2023 թվին սուբվենցիոն ծրագրերի համար նախատեսված 87 մլրդ դրամից արդեն հատկացվել է մոտ 9 մլրդ դրամ. Գնել Սանոսյան
Պետական աջակցության ծրագրով մեկ տարում մոտ 100 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել ․ ՔերոբյանՊետական աջակցության ծրագրով մեկ տարում մոտ 100 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել ․ Քերոբյան
Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթների գործարկման հնարավորություններըՔննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթների գործարկման հնարավորությունները
Wildberries-ը կնվազեցնի սեփական առեւտրային միջնորդավճարը Հայաստանում էլեկտրոնիկա վաճառողների համարWildberries-ը կնվազեցնի սեփական առեւտրային միջնորդավճարը Հայաստանում էլեկտրոնիկա վաճառողների համար
Transavia ավիաընկերությունը կսկսի Մարսել-Երևան-Մարսել երթուղով չվերթների իրականացումըTransavia ավիաընկերությունը կսկսի Մարսել-Երևան-Մարսել երթուղով չվերթների իրականացումը
Վրաստանում հերքել են դեպի Նովոռոսիյսկ  ծովային փոխադրումների մեկնարկի մասին տեղեկությունըՎրաստանում հերքել են դեպի Նովոռոսիյսկ  ծովային փոխադրումների մեկնարկի մասին տեղեկությունը
C-POS արշավ. վճարումների ընդունում արտոնյալ պայմաններով ու բիզնես քարտC-POS արշավ. վճարումների ընդունում արտոնյալ պայմաններով ու բիզնես քարտ
Վահան Քերոբյանը պատմել է Հայաստանի տնտեսությունում ՕՈՒՆ-ի «տպավորիչ» ցուցանիշների մասինՎահան Քերոբյանը պատմել է Հայաստանի տնտեսությունում ՕՈՒՆ-ի «տպավորիչ» ցուցանիշների մասին
Կոնվերս Բանկի Woman’sCard քարտապանների արշավի հաղթողները մրցանակներ են ստացելԿոնվերս Բանկի Woman’sCard քարտապանների արշավի հաղթողները մրցանակներ են ստացել
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
09.06.2023
RUB4.67-0.05
USD386.18-0.86
EUR415.570.28
GBP484.542.02
CAD289.62-0.41
JPY27.68-0.01
CNY54.300.00
CHF428.232.63