Արմինֆո. Հաշվի առնելով Հայաստանում ՊԲԱ ներդրման համար որպես հիմք վերցված չափազանց առաջադեմ մոտեցումը` 2-3 տարի անց երկրում կստեղծվի բժշկական ապահովագրության տնտեսապես արդյունավետ ռիսկային մոդել: Այդպիսի կարծիք է հայտնել «ԻՆԳՈստրախ՚ ապահովագրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Տատյանա Կայգորոդովան` նախօրեին կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված էր «ԻՆԳՈ Արմենիա՚ ԱԸ 20-ամյա հոբելյանին:
Զուգահեռներ անցկացնելով հոկտեմբերից Հայաստանում կիրառվելիք պարտադիր բժշկական ապահովագրության մոդելի և Ռուսաստանում գործող համակարգի միջև` նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ դրանք արմատապես տարբերվում են: «Հայկական տարբերակն ավելի առաջադիմական է և, ի տարբերություն ռուսական «անռիսյկային՚ անալոլգի, իրենից ներկայացնում է բժշկական ապահովագրության ռիսկային մոդել: Մասնավորապես, Հայաստանում ներդրվող մոդելը, նախևաջառ, կոչված է ապահովագրողների համար ապահովելու ոչ թե, պարզապես, բժշկական ծախսերի ապահովագրության վնասների կարգավորման լավագույն որակ, այլև` սակագների օպտիմալություն՚, - պարզաբանել է Կայգորոդովան:
Հավելենք, որ 2011 թվականին ԱՊՊԱ համակարգի ներդրումից հետո Հայաստանը 2017 թվականի հոկտեմբերի 1-ից ձեռնամուխ է լինում ապահովագրական շուկայի երկրորդ գլխավոր փուլին` պարտադիր բժշկական ապահովագրության (ՊԲԱ) ներդրմանը: ՊԲԱ անցման ծրագիրը կիրագործվի փուլ առ փուլ: Նախ, հոկտեմբերի 1-ից սոցփաթեթ կստանան պետական ծառայողները (խոսքը վերաբերում է 100 հազար մարդու), այնուհետև` անապահով խմբի քաղաքացիները, և հետագայում, առայժմ ժամկետներ չեն սահմանվել, մնացած բոլոր աշխատող քաղաքացիները: Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է 6 ԱԸ, որոնց ապահովագների միագումար պորտֆելը 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 5.5 մլրդ դրամ կամ 11,4 մլն դոլար, և այդ հատվածում առաջատարը «ԻՆԳՈ Արմենիան՚ է` 1.8 մլրդ դրամ կամ 3.6 մլն դոլար:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |