Արմինֆո. Սեպտեմբերի 25-29-ը Հայաստանի միջբանկային շուկայի ծավալը կտրուկ ավելացել է 3,3 անգամ` նախորդ շաբաթվա 2 անգամ կրճատումից հետո: Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում դիտվել է դոլարային գործառնությունների և եվրոյի վաճառքի աշխուժացում, որն ուղեկցվել է եվրոպական արտարժույթի գնման անկմամբ և ռուբլով գործարքների աճով, ընդ որում, առավել էական` վաճառքի առումով: Արտարժույթի բորսայական հարթակը շարունակում է դատարկ մնալ:
Դրա արդյունքում` դոլարի նկատմամբ դրամի արժեվորումը փոխարինվել է արժեզրկմամբ` 477,5-ից մինչև 478,3 դրամ/1դոլար, ընդ որում, արժեվորվելով եվրոյի նկատմամբ` 571-ից մինչև 563 դրամ/1եվրո և շարունակելով պահպանել ռուբլու նկատմամբ դիրքերը 8,3 դրամ/1ռուբլի մակարդակում: Մեկ տարի առաջ 2019 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը կազմել է 474,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ` 532 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ` 7,5 դրամ/1ռուբլի, ինչը ներկա փոխարժեքների համեմատ ցույց է տալիս այդ արտարժույթների փոխարժեքների նկատմամբ դրամի տարեկան արժեզրկում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, NASDAQ OMX Armenia բորսային հարթակն արդեն չորրոդր ամիսը դատարկ է: Ընդ որում, սեպտեմբերի 25-29-ը արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել է 25.7 մլն դոլարի գործառնություն` 478,58 դրամ/1դոլար միջին կշռված փոխարժեքով (նախկին 478,12 դիմաց), ընդ որում, շաբաթն սկսվել է ակտիվ, չորեքշաբթի փոքր-ինչ թուլացնելով շրջանառությունը, սակայն դրանք վերականգնելով հինգշաբթի ավելի բարձր տեմպերով` ուրբաթ ավարտելով առավելագույն 11.1 մլն դոլարով: Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում դոլարի առք/վաճառքի տրենդը 15,8-21,1% անկումից հասել է 48,7-39,3% աճի, եվրոյի գնման դինամիկան եղել է 9,8% աճից մինչև 21,8% ակնում` վաճառքի հակառակ տրենդի պայմաններում` 30,6% անկումից մինչև 36,2% աճ, ռուբլու գնման աճը դանդաղել է 5,6%-ից մինչև 4,8%, վաճառքի տրենդի 12,6% անկումից մինչև 47% աճ փոփոխման պայմաններում: Արդյունքում` գնվել է 109.2 մլն դոլար` 477,42 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 7.9 մլն եվրո` 562,96 դրամ/1եվրո միջին փոխարժեքով, և 1.5 մլրդ ռուբլի` 8,24 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով, իսկ վաճառվել է 111.8 մլն դոլար` 478,56 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 17.3 մլն եվրո` 566,66 դրամ/1եվրո միջին փոխարժեքով, և 622.2 մլն ռուբլի` 8,35 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, անցած շաբաթ (սեպտեմբերի 18-23-ը) Հայաստանի բանկերը տրամադրել են 39.4 մլրդ դրամի և 46.6 մլն դոլարի վարկեր: Նախորդ շրջանի համեմատ (սեպտեմբերի 11-16) տրամադրվող վարկերի դինամիկան հետևյալն է. դրամային վարկերի 10% աճը փոխարինվել է մինչև 12,8% անկմամբ, իսկ դոլարային վարկերի 2,5 անգամ աճը փոխարինվել է 18% ակմամբ: