Արմինֆո. «Ռոսատոմ՚ պետական կորպորացիան ճանաչված համաշխարհային առատար է ատոմային ճյուղում, այդ թվում նաև ոչ էներգետիկ միջուկային տեխնոլոգիաների գծով, և պատրաստ է Հայաստանին առաջարկել տվյալ ոլորտներում կիրառվող ապրանքների և ծառայությունների մի ողջ ցանկ: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա՚ ՍՊԸ փոխտնօրեն Վլադիմիր Գոռնը:
Նրա ասելով, «Ռոսատոմ՚ պետական կորպորացիան առաջատար դիրք է զբաղեցնում ԱԷԿ էներգաբլոկների կառուցան նախագծերի քանակով. իրագործման տարբեր փուլում է գտնվում 42 նախագիծ Ռուսաստանում և արտասահմանում. 10 տավա պատվերների պորտֆելը կազմում է 133,4 մլր դդոլար:
Ոչ էներգետիկ տեխնոլոգիաների զարգացման շրջանակում «Ռոսատոմն՚ զբաղվում է այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, միջուկային բժշկությունը, կոմպոզիտային նյութերի մշակումն ու արտադրությունը, ճառագայթային տեխնոլոգիաները գյուղատնտեսությունում և տիեզերքի հետազոտումը: Ընկերության առջև խնդիր է դրվել մինչև 2030 թիվը նոր ուղղություններով շահույթները հասցնել մինչև ընկերության ողջ հասույթի 30 տոկոսի: Վլադիմիր Գոռնը նշել է, որ աշխարհի ամենախոշոր և հզոր համակարգիչներից մեկը գտնվում է «Ռոսատոմում՚: Դրա հզորոթյունը համապատասխանում է աշխարհի հզորագույն 500 գերհամակարգիչների 12-րդ վարկանիշին և Ռուսաստանի ու ԱՊՀ թոփ-50-ի 1-ին տեղի վարկանիշին: Գերհամակարիգիչը նախատեսված է ինժեներային հաշվարկնեների լայն սպեկտորի համար: «Այն ստեղծել ենք մենք, ինչպես նաև` այդ համակարգչի կառավարման բուն համակարգերը: Այդ համակարգչի շնորհիվ իրականացվում են տարբեր տեսակի մոդելավորումներ և գիտական հետազոտություններ՚, - նշել է ընկերության փոխտնօրենը, հավելելով, որ համակարգիչը դարձել է «աշխատանքնայն գործիք` ատոմակայանների եռաչափ մոդելավորման ջերմահիդրավլիկայի լաբորատորիայում: Այն էապես ընդլայնում է հնարավորությունները տարբեր տեսակի ԱԷԿ-ների ռեակտորային կայանքների բարձր ճշգրտության հաշվարկներ անցկացնելիս: Իսկ դա, իր հերթին, թույլ է տալիս արագացնել նոր գործընթացների ցիկլը կամ օպտիմալացնել այս կամ այն գործընթացը` արդեն գործող կամ կառուցվող էներգաբլոկներում: Բացի այդ, նոր համակարգիչն զգալիորեն կնվազեցնի ժամանակածախսը և ֆինանսական ռեսուրսները ռեակտորային կայանքների սարքավորման տարրերի անմիջական փորձնական մշակման և տեխնիկական լուծումների ժամանակ տարբերակներ ընտրելիս:
Այժմ միջուկային տեխնոլոգիաների կիրառությունն ավելի լայն տարածում է ստանում արդյունաբերության տարբեր ճյուղերում: Օրինակ, մալուխային իրերի մեկուսացման ճառագայթային մշակումը պահանջնում է թանկարժեք սարքավորման կիրառում, ուստի դրա օգտագործման արդյունավետութւունը բարձրացնելու խնդիրը բավականինն արդիական է: Օպտիմալացնելով իրերի էլեկտրոնային փնջով ճառագայթման եղանակը` կարելի է էապես բարձրացնել ճառագայթման որակն ու փնջի կիրառման արդյունավետությունը, նվազեցնել մշակման արժեքը: Շինարարության ճյուղում էլեկտրոնաճառագայթային մշակումը կիրառվում է պոլիմեր պարունակող կոմպոզիտային նյութեր և, առաջին հերթին, բետոնապոլիմերային և փայտապոլիմերային իրեր ստանալու համար: Արդյունքում` բետոնի բնութագրի ամրությունը բարձրանում է 2-3 անգամ, ջրակայունությունը` 40 տոկոսով, բարձրանում է բետոնի դիմացկունությունն արտակարգ իրավիճակներում` ցածր կամ բարձր ջերմաստիճանի պայմաններում: Պոլիմերային բետոնները կիրառվում են ջրապատնեշային կառուցվածքների, պոմպակայանների, էլեկտրահաղորդման գծերի շինարարության համար: 2013 թվականին «Ռոսատոմն՚ առաջարկել է նաև բազմուղի սկաներ «Կոնդոր՚ ճանապարհածածկույթի դինամիկ վերահսկողության համար: Բազմուղի սկաները հայտնաբերում է ճանապարհածածկույթի վերին շերտերի վնասման գոտիները, չափում ճանապարհի մակերևույթի անհարթությունները, կարող է կիրառվել նաև երկաթուղային պաստառի վերահսկողության ժամանակ: Այն թույլ է տալիս իրականացնել ճանապարհային ծածկույթի անընդհատ ախտորոշում` իրական ժամանակի ռեժիմով: Վերլուծությունն իրականացվում է այնպիսի պարամետրերով, ինչպես` խտությունն ու խտացման գործակիցը: Ռենտգենային խտաչափից զատ դրա լիազորության մեջ մտնում է նաև գեոռադարը` երեք ալեհավաքային բլոկներով, տվյալների հավաքման, մշակման, պահպանման, տեղափոխման, վիզուալացման բլոկը, պրոֆիլավորման և տեղափոխության տվիչները, GSP դրքավորման տվիչը: Կայանքի մոնտաժումը հնարավոր է երկու մոդիֆիկացիաներում` կցանքի կամ «պիկապ՚ տեսակի ավտոմեքենայի վրա:
Վլադիրմիր Գոռնը նաև պատմել է միջուկային բժշկության համար «Ռոսատոմի՚ մշակումների մասին: «Ռոսատոմն՚ այսօր արտադրում է անհրաժեշտ ամեն ինչ` սկսած բուն իզոտոպներից և վերջացրած կլինիկական սարքավորմամբ, որով իրականացվում է ախտորոշում: Տառացիորեն անցյալ շաբաթ պայմանագիր է ստորագրվել Թայլանդի հետ` այդ երկրում ցիկլոտրոնային-ճառագայթաքիմիական համալիր ստեղծելու համար: Այն նախատեսված է միջուկային բժշկության հետագա զարգացման համար: Ռադիոնուկլիդները, որոնք կարելի է ստեղծել համալիրի լաբորատորիայում, բժիշկներին հնարավորություն կընձեռի կատարելու բարձր արդյունավետության ախտորոշում և թերապիա, գլխավորապես` ուռուցքաբանության և սրտաբանության բնագավառում: Բացի այդ, 5400 քմ-ից ավելի ընդհնաուր մակերերսով համալիրը թույլ կտա անցկացնել գիտահետազոտական աշխատանքներ` բժշկությունում կիրառվող նոր ռադիոնուկլիդներ ստեղծելու նպատակով: Նախագծի իրագործումը կմեծացնի միջուկային բժշկության մատչելիությունը ոչ միայն Թաիլանդի, այլև Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի բնակչության համար` ընդհանուր առմամբ, Հետազոտական ծրագրերի իրկանացումը կնպաստի լիազորությունների կուտակմանը միջուկային տեխնոլոգիաների ոչ էներգետիկ կիրառման, տարբեր ճյուղերում դրանց ներդրման և երկրի արդյունաբերության համար որակյալ կադրերի պատրաստման գործում: