Արմինֆո. Հայաստանը «Գաստրոնոմիական և ագրոտուրիզմե անվանակարգում հայտնվել է լավագույն հնգյակում, հայտնում է Տուրստատ գործակալությունը՝ National Geographic Traveler Awards 2017 մրցանակի ինտերնետ քվեարկության նախնական արդյունքների համաձայն: Առաջին հնգյակում են հայտնվել նաև Բելառուսը, Վրաստանը, Իտալիան և Շվեդիան:
Լեռնադահուկային հանգստի առաջատարն է Ավստրիան, ընտանեկան հանգստի համար՝ Կիպրոսը, էքսկուրսիաների համար՝ Իտալիան, լողափային հանգստի համար՝ Հունաստանը, իսկ արկածային հանգստի համար՝ Արգենտինան, Էկզոտիկ հանգստի համար՝ Ճապոնիան, առողջարարական հանգստի համար՝ Իսրայելը, իսկ «տարվա հայտնություն» է ճանաչվել Չինաստանը:
Ռուսաստանում արկածային հանգստի առաջատարն է Կամչատկան։ Առողջարարական հանգստի համար առաջատարն է Ալթայի երկրամասը, էկոտուրիզմի համար՝ Հակասիան, էքսկուրսիաների համար՝ Լենինգրադի մարզը: National Geographic Traveler Awards 2017 մրցանակի ինտերնետ քվեարկությունն ընթանում է մայիսի 22-ից մինչև հոկտեմբերի 15-ը:
![]() | 4.88 | 0.06 |
![]() | 383.76 | 0.53 |
![]() | 444.24 | 3.33 |
![]() | 521.11 | 2.45 |
![]() | 282.78 | 1.72 |
![]() | 26.65 | 0.10 |
![]() | 53.45 | 0.09 |
![]() | 473.54 | 2.68 |