Երեթշաբթի, 3 Հոկտեմբերի 2017 16:56
Նաիրա Բադալյան

Հայաստան են այցելել խոշոր ներդրողներ Լեհաստանից, Լիտվայից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Հոլանդիայից և բալթյան երկրներից

Հայաստան են այցելել խոշոր ներդրողներ Լեհաստանից, Լիտվայից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Հոլանդիայից և բալթյան երկրներից

Արմինֆո. Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով Զարգացող երկրներից  ներմուծման խթանման կենտրոնի (CBI) աջակցությամբ քառօրյա այցով Հայաստան էին ժամանել գինու խոշոր գնորդներ աշխարհի 6 երկրներից:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Գյուղնախարարության մամուլի ծառայությունից, Լեհաստանը, Լիտվան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան և Բալթյան երկրները ներկայացնող գինու վաճառքի մասնագետները հիմնադրամի մասնագիտական խմբի ուղեկցությամբ Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում ծանոթացել են տեղական գինու արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներին և առանձնահատկություններին, հայկական գինիների տեսականուն, հայկական գինեգործության հազարամյա ավանդույթներին:

 

Գնորդները «Տրինիտի», «Գետնատուն»,  «Վան Արդի», «Արմենիա Վայն», «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս», «Պռոշյանի», «Ոսկեվազի» գինու գործարաններում ծանոթացել են արտադրական գործընթացին, գործարանների առանձնահատկություններին և արտադրական ծավալներին: Գործնական քննարկումներ են անցկացվել գործարանների սեփականատերերի և գինեգործների հետ՝ արտահանման թիրախային շուկաներում հայկական գինիների ծավալներն ընդլայնելու ուղղությամբ:

 

Հյուրերին հատկապես ոգևորել է Արենի քարանձավ կատարած այցելությունը, որտեղ վերջիններս ծանոթացել են հայ գինեգործական ավանդույթների ավելի քան 6200-ամյա պատմությանը։ Հնագույն գինեգործական համալիրը տպավորել է օտարերկրյա մասնագետներին: «Հայաստանն անչափ գրավիչ երկիր է, ես պարզապես ապշած եմ քարանձավը տեսնելուց հետո: Ձեր երկիրը հզոր գինեգործական պատմություն և արտահանման մեծ ներուժ ունի»,-նշել է Յուլիա Մաքսիմովսկայան, ով ժամանել է Մեծ Բրիտանիայից։

 

Այցի շրջանակներում գնորդները մասնակցել են Արցախում կայացած գինու փառատոնին, ծանոթացել տեղական գինիների տեսականուն, այցելել են «Կատարո» գինու բրենդը ներկայացնող «Անուշ-1»  և «Բերդաշեն» գինու բրենդը ներկայացնող Ստեփանակերտի կոնյակի և գինու գործարաններ: 

 

Այցի ավարտին հիմնադրամի կողմից կազմակերպած  B2B հանդիպման շրջանակներում հայկական գինի արտադրող 16 ընկերությունների ներկայացուցիչներ հանդիպում են ունեցել գնորդների հետ, անցկացվել է գինիների համտես, քննարկվել են հետագա համագործակցության, պայմանագրեր կնքելու և արտահանման հեռանկարները:

 

Գնորդները բարձր են գնահատել տեղական խաղողի, ինչպես նաև մրգային հումքով պատրաստված գինիները՝ նշելով, որ դրանք լիովին համապատասխանում են միջազգային շուկայի պահանջներին:

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրված կոնյակի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 60,7%` կազմելով 18,4 մլն լիտր: Հաշվետու ժամանակահատվածում գինու արտադրության ծավալն ավելացել է 35,2%` կազմելով 5,1 մլն լիտր, իսկ օղու արտադրության ծավալը նվազել է 31,9% և կազմել է 3,5 մլն լիտր: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 305 հազար լիտր շամպայն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 253,9 հազար լիտրի դիմաց, իսկ գարեջուր` 15,7 մլն լիտր (9,6% աճ): Ընդ որում, վիսկիի արտադրությունը կազմել է 849,7 հազար լիտր (17% անկում): Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության ծավալը կազմել է 60,7 մլն լիտր, ինչը 31,4% ավելի է 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: ՀՀ մաքսային ծառայության հաշվետվության համաձայն, 2016 թվականին Հայաստանն արտահանել է 1.8 մլն լիտր գինի` 27,7% տարեկան աճ, մաքսային արժեքի 43,6% մինչև 5.9 մլն դոլար աճի պայմաններում: Առաջին կիսամյակում գինու արտահանումն ավելացել է 61% մինչև 1271.9 հազար լիտր` մաքսային արժեքի 84,3% մինչև  4.7 մլն դոլար աճի պայմաններում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ակբա բանկն ամփոփում է տարվա արդյունքները
Էկոնոմիկայի նախարարը՝ կոնյակի շուրջ ստեղծված իրավիճակի մասին. մենք պատրաստ ենք գնալ միջազգային փորձաքննությանԷկոնոմիկայի նախարարը՝ կոնյակի շուրջ ստեղծված իրավիճակի մասին. մենք պատրաստ ենք գնալ միջազգային փորձաքննության
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում ԱՄՀ պատվիրակության հետԷկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում ԱՄՀ պատվիրակության հետ
Գևորգ Պապոյան. Մենք մտադիր ենք զբոսաշրջությունն օգտագործել որպես լուրջ խթան տարածաշրջանային զարգացման, մասնավոր ներդրումների խթանման և որակյալ աշխատատեղերի ստեղծման համարԳևորգ Պապոյան. Մենք մտադիր ենք զբոսաշրջությունն օգտագործել որպես լուրջ խթան տարածաշրջանային զարգացման, մասնավոր ներդրումների խթանման և որակյալ աշխատատեղերի ստեղծման համար
ՀԾԿՀ-ը ՀԷՑ-ին տուգանել է 10 մլն դրամովՀԾԿՀ-ը ՀԷՑ-ին տուգանել է 10 մլն դրամով
Ֆրանսուազ Ժակոբ: COP17-ում Հայաստանը կարող է իրեն դրսևորել որպես զբոսաշրջության և կենսաբազմազանության տարածաշրջանային առաջատարՖրանսուազ Ժակոբ: COP17-ում Հայաստանը կարող է իրեն դրսևորել որպես զբոսաշրջության և կենսաբազմազանության տարածաշրջանային առաջատար
Արդշինբանկը շարունակում է ընդլայնել ժամանակակից մասնաճյուղերի ցանցըԱրդշինբանկը շարունակում է ընդլայնել ժամանակակից մասնաճյուղերի ցանցը
Կանանց աջակցությունն ուժեղացնում է կազմակերպությունները. Կոնվերս Բանկի ներկայացուցիչը մասնակցել է WEP-ի աշխատաժողովինԿանանց աջակցությունն ուժեղացնում է կազմակերպությունները. Կոնվերս Բանկի ներկայացուցիչը մասնակցել է WEP-ի աշխատաժողովին
ՀՀ ԿԲ-ը փորձում է լուծել սահմանամերձ շրջանների բնակիչների խնդիրը, ովքեր չեն կարողանում օգտվել բնակարանների ձեռքբերման ծրագրիցՀՀ ԿԲ-ը փորձում է լուծել սահմանամերձ շրջանների բնակիչների խնդիրը, ովքեր չեն կարողանում օգտվել բնակարանների ձեռքբերման ծրագրից
ԵՏՀ նախարար. 10 տարվա ընթացքում Եվրասիական միությունն ապացուցել է իր արդյունավետությունը ԵՏՀ նախարար. 10 տարվա ընթացքում Եվրասիական միությունն ապացուցել է իր արդյունավետությունը 
Հայաստանի ԿԲ ղեկավար. Իրանաիսրայելական հակամարտության գործոնը կարող է հանգեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանՀայաստանի ԿԲ ղեկավար. Իրանաիսրայելական հակամարտության գործոնը կարող է հանգեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման
Փաշինյանն ու ԱՄՀ առաքելության ղեկավարը քննարկել են համատեղ ծրագրերըՓաշինյանն ու ԱՄՀ առաքելության ղեկավարը քննարկել են համատեղ ծրագրերը
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է օնլայն փոխանցումների նոր ծառայություն Ռուսաստանի բոլոր բանկերի «Мир» քարտերինՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է օնլայն փոխանցումների նոր ծառայություն Ռուսաստանի բոլոր բանկերի «Мир» քարտերին
Հայաստանում վստահ են ԱՄՀ-ի հետ բազմամյա արդյունավետ համագործակցությունը շարունակելու հարցումՀայաստանում վստահ են ԱՄՀ-ի հետ բազմամյա արդյունավետ համագործակցությունը շարունակելու հարցում
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպքՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք
Ֆինանսների նախարար. 2025 թվականին եւ առաջիկա տարիներին Հայաստանը կընթանա ներքին պարտքի աստիճանական կրճատման ճանապարհով.Ֆինանսների նախարար. 2025 թվականին եւ առաջիկա տարիներին Հայաստանը կընթանա ներքին պարտքի աստիճանական կրճատման ճանապարհով.
Հայաստանն ու Իրաքը մտադիր են մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում փոխըմբռնման հուշագիր ստորագրելՀայաստանն ու Իրաքը մտադիր են մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում փոխըմբռնման հուշագիր ստորագրել
Հայաստանի Կենտրոնական բանկը հերթական անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 6.75%-ի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկը հերթական անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 6.75%-ի մակարդակում
Հայաստանն ու Գերմանիան ամրապնդում են տարածաշրջանային փոխգործակցությունըՀայաստանն ու Գերմանիան ամրապնդում են տարածաշրջանային փոխգործակցությունը
Արթուր Խաչատրյանը հանդիպել է ԱՄՀ ներկայացուցիչների հետ և ներկայացրել երկրի տնտեսության իրավիճակին առնչվող մտահոգություններըԱրթուր Խաչատրյանը հանդիպել է ԱՄՀ ներկայացուցիչների հետ և ներկայացրել երկրի տնտեսության իրավիճակին առնչվող մտահոգությունները
Կոնվերս Բանկը համագործակցում է IFC-ի հետ առևտրի ֆինանսավորման կարողությունների հզորացման նպատակովԿոնվերս Բանկը համագործակցում է IFC-ի հետ առևտրի ֆինանսավորման կարողությունների հզորացման նպատակով
«Ռոսսելխոզնադզոր»-ը մտահոգված է Հայաստանի ծաղկի արտադրանքում կարանտինային միջոցառումների պարբերական խախտումների առնչությամբ«Ռոսսելխոզնադզոր»-ը մտահոգված է Հայաստանի ծաղկի արտադրանքում կարանտինային միջոցառումների պարբերական խախտումների առնչությամբ
Ամերիաբանկը միանում է HIF Yerevan 2025-ին՝ խթանելու հյուրընկալության ոլորտում ներդրումները ՀայաստանումԱմերիաբանկը միանում է HIF Yerevan 2025-ին՝ խթանելու հյուրընկալության ոլորտում ներդրումները Հայաստանում
«Կողք կողքի»․ մեկնարկեց IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը«Կողք կողքի»․ մեկնարկեց IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը
Արդյոք 2026-28թթ. Հայաստանում կենսաթոշակներն ու աշխատավարձերը կբարձրանանԱրդյոք 2026-28թթ. Հայաստանում կենսաթոշակներն ու աշխատավարձերը կբարձրանան
Վարդենիսում շվեյցարական SIGMA ծրագրով հացահատիկի և հատիկաընդեղենի մաքրման կայան է ստեղծվելՎարդենիսում շվեյցարական SIGMA ծրագրով հացահատիկի և հատիկաընդեղենի մաքրման կայան է ստեղծվել
Հայաստանը չի նախատեսում 6 անգամ մուտք գործել եվրապարտատոմսերի շուկա 2025 և 2026 թվականներինՀայաստանը չի նախատեսում 6 անգամ մուտք գործել եվրապարտատոմսերի շուկա 2025 և 2026 թվականներին
Ամենաբացասական սցենարը տնտեսական աճի մինչև 1.3% դանդաղումն է՝ 2025 թ.  5.1%-ի փոխարեն. ֆինանսների նախարարը՝ Իրան-Իսրայել հակամարտության հնարավոր ազդեցության մասինԱմենաբացասական սցենարը տնտեսական աճի մինչև 1.3% դանդաղումն է՝ 2025 թ.  5.1%-ի փոխարեն. ֆինանսների նախարարը՝ Իրան-Իսրայել հակամարտության հնարավոր ազդեցության մասին
Իրանաիսրայելական հակամարտությունը խնդիրներ է ստեղծել հայ բեռնափոխադրողների համար. մի մասը մնացել է Բենդեր Աբբաս նավահանգստում, մի մասը՝ երկրի ճանապարհներինԻրանաիսրայելական հակամարտությունը խնդիրներ է ստեղծել հայ բեռնափոխադրողների համար. մի մասը մնացել է Բենդեր Աբբաս նավահանգստում, մի մասը՝ երկրի ճանապարհներին
Մինչև 2030 թվականը Հայաստանը նախատեսում է բյուջեի պակասուրդը կրճատել մինչև 1%. ֆինանսների նախարարՄինչև 2030 թվականը Հայաստանը նախատեսում է բյուջեի պակասուրդը կրճատել մինչև 1%. ֆինանսների նախարար
Առաքելությունը՝ փրկել կյանքեր. նշվել է Արյան դոնորի համաշխարհային օրըԱռաքելությունը՝ փրկել կյանքեր. նշվել է Արյան դոնորի համաշխարհային օրը
Համաշխարհային բանկը Հայաստանում ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր է գործարկելՀամաշխարհային բանկը Հայաստանում ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր է գործարկել
Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մոդելը կորոշվի իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում. փոխնախարարՀայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մոդելը կորոշվի իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում. փոխնախարար
2024 թվականին Հայաստանում աշխատանքի արտադրողականությունն աճել է այնքան, որքան 2012-2017 թվականներին. էկոնոմիկայի նախարար2024 թվականին Հայաստանում աշխատանքի արտադրողականությունն աճել է այնքան, որքան 2012-2017 թվականներին. էկոնոմիկայի նախարար
ՀԿԵ-ն գործարկել է միջազգային ուղևորատար գնացքը՝ Երևան-Բաթումի-Երևան երթուղովՀԿԵ-ն գործարկել է միջազգային ուղևորատար գնացքը՝ Երևան-Բաթումի-Երևան երթուղով
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցն ավելի է նվազել՝ 2025թ. հունիսին հասնելով 73,2%-իՀայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցն ավելի է նվազել՝ 2025թ. հունիսին հասնելով 73,2%-ի
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 9-13-ը շարունակվել է դոլարային գործարքների անկումը,  իսկ ռուբլով գործարքներն աճել ենՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 9-13-ը շարունակվել է դոլարային գործարքների անկումը,  իսկ ռուբլով գործարքներն աճել են
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ ամփոփել է 2024 թվականի արդյունքներն՝ առաջընթացի նոր հնարավորություններովՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ ամփոփել է 2024 թվականի արդյունքներն՝ առաջընթացի նոր հնարավորություններով
Ինչպե՞ս վայելել ամառն ամբողջությամբԻնչպե՞ս վայելել ամառն ամբողջությամբ
Ֆինանսների նախարար.  Հայաստանը բնութագրվում է որպես կայուն զարգացող երկիր՝ բարձր տնտեսական աճով և գնաճի ցածր մակարդակովՖինանսների նախարար.  Հայաստանը բնութագրվում է որպես կայուն զարգացող երկիր՝ բարձր տնտեսական աճով և գնաճի ցածր մակարդակով
ԱրմՍվիսԲանկը սկսում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրմՍվիսԲանկը սկսում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԻԻՀ դեսպանը և ՏԿԵ փոխնախարարը քննարկել են Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման ընթացքըԻԻՀ դեսպանը և ՏԿԵ փոխնախարարը քննարկել են Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման ընթացքը
Ջերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներումՋերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուՀայաստանի երեխաների առողջության հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու
Հայաստանում ընդլայնել են տնամերձ հողամասերում բերքատվության բարձրացման, վարչապետի գնահատմամբ, Հայաստանում ընդլայնել են տնամերձ հողամասերում բերքատվության բարձրացման, վարչապետի գնահատմամբ, "հեղափոխական" ծրագիրը
Հաջորդ տարի Հայաստանը կդառնա գինու հեղինակավոր Concours Mondial de Bruxelles միջազգային մրցույթի հյուրընկալող երկիրըՀաջորդ տարի Հայաստանը կդառնա գինու հեղինակավոր Concours Mondial de Bruxelles միջազգային մրցույթի հյուրընկալող երկիրը
Հայաստանի ԿԲ-ը կանխատեսում է 2025-2027 թվականներին տնտեսական աճի տեմպերի պահպանում  5-5,2 %-ի միջակայքումՀայաստանի ԿԲ-ը կանխատեսում է 2025-2027 թվականներին տնտեսական աճի տեմպերի պահպանում 5-5,2 %-ի միջակայքում
ՇԿՀԱ փորձագետները ծանոթացել են Հայկական ԱԷԿ-ի արտադրական գործընթացներինՇԿՀԱ փորձագետները ծանոթացել են Հայկական ԱԷԿ-ի արտադրական գործընթացներին
Կառավարությունը հաստատել է Երևանում Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհի շինարարության ֆինանսական շրջանակն ու ժամանակացույցըԿառավարությունը հաստատել է Երևանում Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհի շինարարության ֆինանսական շրջանակն ու ժամանակացույցը
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ասիական զարգացման հիմնադրամի 1 մլն դոլարի չափով համալրմանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ասիական զարգացման հիմնադրամի 1 մլն դոլարի չափով համալրմանը
ԱԲ գործարանը հասանելի կլինի Հայաստանի ստարտափ էկոհամակարգի համար․Մխիթար ՀայրապետյանԱԲ գործարանը հասանելի կլինի Հայաստանի ստարտափ էկոհամակարգի համար․Մխիթար Հայրապետյան
NVIDIA-ի ղեկավար. Հայաստանի հետ մեր համագործակցությունը կօգնի տարածաշրջանում հիմքեր դնել ԱԲ զարգացման համարNVIDIA-ի ղեկավար. Հայաստանի հետ մեր համագործակցությունը կօգնի տարածաշրջանում հիմքեր դնել ԱԲ զարգացման համար
Հայաստանի բանկային հատվածում խստացվում են կապիտալի բուֆերներըՀայաստանի բանկային հատվածում խստացվում են կապիտալի բուֆերները
Երկաթուղիների կոնցեսիայի համաձայն՝ Հայաստանի կառավարությունը լրացուցիչ սուբսիդիա կվճարի ՀԿԵ-ին 2024 թվականի համարԵրկաթուղիների կոնցեսիայի համաձայն՝ Հայաստանի կառավարությունը լրացուցիչ սուբսիդիա կվճարի ՀԿԵ-ին 2024 թվականի համար
Երևանում քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացման օրակարգին վերաբերող հարցերԵրևանում քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացման օրակարգին վերաբերող հարցեր
Team-ը, NVIDIA-ն և Firebird-ը հայտարարում են տարածաշրջանային ԱԲ սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու` 500 մլն․ դոլար արժողությամբ մեգանախագծի մասինTeam-ը, NVIDIA-ն և Firebird-ը հայտարարում են տարածաշրջանային ԱԲ սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու` 500 մլն․ դոլար արժողությամբ մեգանախագծի մասին
Հայաստանում պատրաստվում են տիեզերական տեղեկատվությունն օգտագործել տարերային աղետների ռիսկի կառավարման համարՀայաստանում պատրաստվում են տիեզերական տեղեկատվությունն օգտագործել տարերային աղետների ռիսկի կառավարման համար
ՀԴՄ-ները սպասարկող ընկերությունները միաժամանակ կտրուկ բարձրացրել են իրենց ծառայությունների սակագները։ Պարզելու ենք․Բաբկեն ԹունյանՀԴՄ-ները սպասարկող ընկերությունները միաժամանակ կտրուկ բարձրացրել են իրենց ծառայությունների սակագները։ Պարզելու ենք․Բաբկեն Թունյան
Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանումը 2024թ. գերազանցել է 144 հազար տոննանՀայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանումը 2024թ. գերազանցել է 144 հազար տոննան
Ամերիաբանկը  միացել  է  Մոսկվայում  առաջին  անգամ  անցկացվող  TOON EXPO-ինԱմերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
18.06.2025
RUB4.920.03
USD384.440.16
EUR441.80-2.74
GBP516.61-4.36
CAD281.27-2.04
JPY26.54-0.02
CNY53.48-0.02
CHF470.32-2.76