Արմինֆո.Լեհական «Բլու Այդիա՚ ընկերությունը, որն զբաղվում է վաճառքի աութսորսինգով, աշխատակիցների որոնմամբ և բիզնես-խորհրդատվությամբ, մտադիր է դուստր ընկերություն բացել Հայաստանում: Հոկտեմբերի 4-ին այդ մասին հայտարարել է «Բլու Այդիա՚ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Լուկաշ Վալերիանը` «Բիզնեսը Հայաստանում. Հեռանկարներ, հնարավորություններ և մարտահրավերներ՚ հայ-լեհական գործարար համաժողովի հարթակներում:
Նրա ասելով, գոյություն ունի առասպել, թե հայկական շուկան փոքր է և նրա հնարավորությունները մեծ չեն: Սակայն 6-ամսյա հետազոտությունների արդյունքում լեհական ընկերությոն ներկայացուցիչները հանգել են հետևության, որ Հայաստանը իրականում բավականին հրապուրիչ է օտարերկրյա բիզնեսի համար և, առաջին հերթին` բարձր տեխնոլոգիաների ոլորտով:
Ինչպես կարծում է Վալերիանը, Հայաստանում ՏՏ ոլորտում բարձր որակավորում ունեցող շատ մասնագետներ կան: «Ներկայում Լեհաստանը 50 հազար ծրագրավորողների սուր կարիք ունի, ինչի առնչությամբ մենք որոշել ենք դուստր ընկերություն բացել Հայաստանում, որն զբաղվի ՏՏ- մասնագետների վարձակալությամբ` Լեհաստանի հաճախորդների համար: Համոզված եմ, որ այդ համագործակցությունը կհանգեցնի երկու երկրների տնտեսություննեիր աճի՚, - եզրափակել է փորձագետը:
EU For You կայքի տվյալների համաձայն, ՏՏ ոլորտը Լեհաստանում աճում է տարեցտարի, հրապուրելով արևմտյան գործընկերներին, որոնք գնալով ավելի հաճախ են սկսել ընկերությունների մասնաճյուղեր բացել Լեհաստանի մեծ քաղաքներում: ՏՏ-մասնագետների նկատմամբ պահանջարկն աճում է` մեծ հետաքրքրություն վայելելով JAVA, С++ մասնագետների շրջանում, ինչպես նաև վեբ-հավելվածների մշակողների: Ծրագրավորողների համար ամենաշատ առաջարկներ կան Մազովեցկի վոյեվոդությունում: ՏՏ-մասնագետների համար հարուստ ընտրություն են առաջարկում Կրակովը, Կատովիցեն, ինչպես նաև Պոզնանն ու Լոձը: Վրոցլավում են գտնվում միջազգային ընկերությունների շատ գրասենյակներ, բացվում են նորերը, այդ թվում` այնպիսի ընկերությունների, որոնք զբաղվում են մասնագետների որոնմամբ արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ համար:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի և Լեհաստանի միջև արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 27, 5 մլն դոլար` 0,3% անկում: Ընդ որում, արտահանումը կազմել է 40,8 մլն դոլար, արձանագրելով 55,1% անկում, իակ ներմուծումը` 22,7 մլն դոլար` 35,2% աճով: 2016 թվականի արդյունքներով երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է 53,94 մլն դոլար` 13% աճով, որից արտահանումը կազմել է 18,8 մլն դոլար, իսկ ՀՀ ներմուծումը` 36,1 մլն դոլար: