Արմինֆո. «ՊԵԿ-ն իր գործն է անում ու չի զբաղվում էժանագին PR-ով», - այս մասին հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Վարդան Հարությունյանը, արձագանքելով իրենց բիզնեսը «ստվերում» վարողների անունները նշելու խնդրանքին:
Վարդան Հարությունյանը մեկ անգամ ևս հրաժարվել է անվանել այն գործարարների անունները, ովքեր զբաղված են ստվերային հատվածում: «Եթե դուք ուզում որևէ գործարարի մասին լսել ինֆորմացիա, ապա ինչպես և նախորդ մամուլի ասուլիսում, այս անգամ էլ ոչինչ չեք լսի: ՊԵԿ-ն իր գործն է անում ու չի զբաղվում էժանագին PR-ով: Մենք ամեն օր պայքարում ենք ստվերի դեմ, և արդյունքներն ակնհայտ են», - ասել է նա, ընդգծելով, որ գերատեսչության աշխատակազմն իրեն համար սահմանել է շատ բարձր չափանիշներ:
Նրա խոսքերով, 2017-ի հունվար-սեպտեմբերին օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացվել է մոտ 2000 միջոցառում, ֆիքսվել է բյուջեին վճարման ենթակա 2,2 մլրդ դրամը: «Ըստ մեր գնահատումների, ստվերային հատվածում շրջանառությունը կազմում է 2,8 մլրդ դրամ», - ասել է նա: Անդրադառնալով «Մուլտի Գրուպ» և «Քեթրին» ընկերությունների ստուգումների արդյունքներին, Վարդան Հարությունյանը նշել է, որ նշված միջոցառումների կանոնակարգերը հաստատվում է տարեկան ծրագրով, Կոմիտեն դրա մշակման վրա չի ազդում: «Համակարգն ընտրում է ռիսկային ընկերությունների, որտեղ պետք է անցկացվեն ստուգումները», - ասել է ՊԵԿ-ի ղեկավարը, նշելով, որ նշված ընկերություններն արդեն ընդգրկվել է առաջիկա ստուգումների ցուցակում, տարեվերջին, և ինքը դրանում զարմանալի ոչինչ չի տեսնում:
Ըստ Հարությունյանի, ընթացիկ տարին հարկային և մաքսային մարմինների համար նշանավորվեց կառուցվածքային բարեփոխումներով: Հարկային ստուգումները կազմալուծվեցին, ստեղծվեց 3 վարչություն - հարկ վճարողների սպասարկման, փոքր հարկատուների և խոշոր հարկատուների գծով: Ընթացիկ տարում ներդրվեց նաև վճարների կենտրոնացված համակարգը, բայց բարեփոխումները դրանով չավարտվեցին, չբացառելով կառուցվածքային նոր փոփոխույթունների հնարավորությունը:
Ավելի վաղ, ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ 2017 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրվել է հարկային եկամուտների 255 մլրդ դրամի աննախադեպ աճ, նախատեսված 242 մլրդ.դրամի փոխարեն, իսկ ստվերի ծավալները կրճատվել են` 48,8% -ից մինչև 33,2%: Այս մասին լրագրողներին հայտնել էր ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահը Վարդան Հարությունյանը մայիսի 7-ին, ամփոփելով ՊԵԿ գործունեության վերջին 7 ամիսների աշխատանքը: «Որևէ երկրում հնարավոր չէ 100% վերացնել ստվերային շրջանառությունը, բայց հարկավոր է մղել հետևողական պայքար, ինչն էլ մենք անում ենք», - ասել էր Հարությունյանը: Միևնույն ժամանակ նա խուսափել էր անվանել որոշ ընկերությունների ցանկը և ներկայիս ցուցանիշները, հղում կատարելով հարկային գաղտնիքին, ինչպես նաև այն պատճառով, որ ոմանք արդեն հասկացել են իրենց սխալը և հասցրել ուղղվել:
Ըստ ՀՀ պետբյուջեի, տնտեսական աճը Հայաստանում 2017 թվականին նախատեսված է 3,2%, անվանական ՀՆԱ-ն`5%, ինդեքս-դեֆլյատորը`1.7% (2016-ին `2,4%), բյուջեի դեֆիցիտը`150.1 մլրդ դրամ: Հայաստանի պետական բյուջեի եկամտային մասը 2017 թվականին կավելանա մինչև 1 տրլն 210 մլրդ դրամ, ծախսային մասը`1 տրլն 360 մլրդ.դրամ, եկամուտներ/ ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 22.4%: Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականին նախատեսվում է 1 տրլն 135 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 21%, ինչը 0.3% -ով ավելի է, քան 2016 թվականին (1 տրլն. 129 մլրդ. դրամ 2016-ին), կազմելով բյուջեի ընդհանուր եկամուտների 93.8%-ը: Եկամտահարկի գծով մուտքերը գնահատվում են 347.2 մլրդ դրամ, շահութահարկի գծով`134.2 մլրդ.դրամ, ակցիզի գծով`63,6 մլրդ դրամ, մաքսատուրքերի գծով`53.6 մլրդ.դրամ, բնապահպանական վճարների գծով`32.7 մլրդ.դրամ, լիցենզիոն վճարների շրջանառության հարկի գծով`24.3 մլրդ.դրամ, հաստատագրված վճարների գծով` 3.3 մլրդ.դրամ, իսկ նպատակային սոցիալական վճարների գծով`14.3 մլրդ դրամ: