Արմինֆո. Հայաստանը, որպես առաջին քրիստոնյա երկիր, մտադիր է լեհական կաթոլիկ եկեղեցու և «Հովհաննես Պողոս երկրորդի» թանգարանի ներկայացուցիչների համար կազմակերպել ուխտագնացություն: Այս մասին հոկտեմբերի 4-ին Երևանում կայացած հայ-լեհական գործարար համաժողովի շրջանակներում ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը:
Դեսպանի կարծիքով, Հայաստանը կարող է եվրոպական զբոսաշրջիկներին ներգրավել ինչպես իր դարավոր պատմությունով և ավանդույթներով, այնպես էլ հարուստ խոհանոցով: Բացի այդ, նրանց կարող է հետաքրքրել նաև կրոնական զբոսաշրջությունը:
Դեպի առաջին քրիստոնյա երկիր ուխտագնացության ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2018 թվականին: «Մենք արդեն ունենք նախնական պայմանավորվածություն, մնում է լեհական ավիաընկերությունների խնդիրը լուծել, հատուկ զեղչերի տրամադրման առումով», - ասել է դեսպան Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով Հայաստան էր այցելել 2016 թվականի հունիսի 24-26-ը: Այցից հետո նա իր տպավորություններով կիսվել էր Twitter-ում: «Ես երջանիկ եմ, որ այցելեցի Հայաստան, առաջին երկիրը, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն»: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին ընդունելության համար»: Ավելի վաղ, լրագրողների հետ զրույցում Պապի ներկայացուցչի, կարդինալ Ֆեդերիկո Լոմբարդին խոստովանել էր, որ Վեհափառ Հայրապետը Հայաստանում իրենց զգում է ինչպես տանը:
Այս տարվա հուլիսի 19-ին լրագրողները հետ հանդիպմանը ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը նշել էր, որ Հայաստանն այցելուներին կառաջարկի զբոսաշրջային մի նոր պրոդուկտ`«Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր»: Ըստ նրա, այդ հարցով բանակցություններ են ընթանում Հայաստանի Առաքելական Եկեղեցու հետ: «Այսօր բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում եկեղեցիներ Հայաստանում, բայց երկար չեն մնում տարածաշրջանում, տեղափոխվելով մեկ օբյեկտից մյուսը: Մեր հիմնական նպատակը պետք է լինի բարձրացնել զբոսաշրջային օբյեկտների գրավչությունը, զբոսաշրջիկներին գրավելու համար, որպեսզի նա գիշերի այնտեղ, որտեղ դիտում է տեսարժան վայրերը»,- ասել էր Զեյթունցյանը: