
Արմինֆո. Հայաստանը կզարգացնի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործիքակազմը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը համապատասխան հանձնարարական է տվել նախարարների կաբինետի անդամներին կառավարության այսօրվա նիստում:
Վարչապետը նշել է, որ վերջերս կայացած «ԴիջիԹեք էքսպո-2017ե-ի ընթացքում կրկին արձանագրվել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և արտահաման ներուժը: «ՏՏ ոլորտում նոր գաղափարներ և ծրագրային լուծումներ ունեցող սկսնակ, փոքր և միջին ընկերությունները հաճախ աջակցության կարիք ունեն, մասնավորապես՝ առկա է նոր շուկաների մուտքի, գործարար կապերի հաստատման, վաճառքի, մարքեթինգի հմտությունների բարձրացման և համապատասխան դասընթացների իրականացման անհրաժեշտությունե,- նշել է Կարեն Կարապետյանը և հանձնարարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, ինչպես նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ՏՏ ոլորտի արտահանման, գործարար հմտությունների և կարողությունների զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիր` համապատասխան գործիքների նախատեսմամբ:
«Մենք այստեղ իրականում կիրառական պրոդուկտ ստեղծելու մեծ ներուժ, լավ գաղափարներ ունենք, բայց այն վաճառելու խնդիր ունենք, և այստեղ պետք է հստակ բիզնեսի կողքին կանգնենքե,-ասել է կառավարության ղեկավարը:
Նշենք, որ Հայաստանում գործող ավելի քան 500 ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հաղթահարել է $600 մլն շրջանառությունը: Միայն վերջին 7 ամիսներին արձանագրվել է 30-35% աճ:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.12 | -0.16 |
EUR | 443.79 | -0.15 |
GBP | 502.18 | -0.63 |
CAD | 272.18 | -0.96 |
JPY | 24.70 | -0.02 |
CNY | 53.82 | -0.05 |
CHF | 482.23 | 1.74 |

