Հինգշաբթի, 5 Հոկտեմբերի 2017 19:41
Ալինա Հովհաննիսյան

Բեռնափոխադրումների տարեկան ծավալը Հայաստանում 2017 թ. հունվար-օգոստոսին ավելացել է 43.1%, իսկ ուղևորափոխադրումները նվազել են 3.2

Բեռնափոխադրումների տարեկան ծավալը Հայաստանում 2017 թ. հունվար-օգոստոսին ավելացել է 43.1%, իսկ ուղևորափոխադրումները նվազել են 3.2

Արմինֆո. Բեռնափոխադրումների տարեկան ծավալը Հայաստանում 2017 թ. հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 43.1%, մինչև 17 460.6 հազար տոննա: Դրանից 14 538.64 հազար տոննա (ընդհանուր ծավալի 83,2%) բաժին է ընկնում ավտոմոբիլային փոխադրումներին՝ 51.1% տարեկան աճով: Այդ մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ երկաթուղային բեռնափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 7.6%-ով, մինչև 1 797.7 հազար տոննա: Օդային փոխադրումները ավելացել են 53.6%, մինչև 14.9 հազար տոննա: Հիմնական խողովակաշարով ներկրվել է 1 109.6 հազար տոննա բնական գազ, ինչը 24% ավելի է անցած տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Բեռնաշրջանառությունն ավելացել է 19.5%, մինչև 2 694.9 մլն տոննա/կմ:

Ուղևորափոխադրումները հաշվետու շրջանում կրճատվել են 3.2% -ով՝ մինչև 131 390.4  հազար մարդ, քանի որ ավտոմոբիլային փոխադրումները կրճատվել են 4,1%, մինչև 115 757.7 հազար մարդ: Երկաթուղային փոխադրումներն աճել են 1.7%, մինչև 13 715.9 հազար մարդ: Մասնավորապես, երկաթուղով կատարվող փոխադրումներն ավելացել են 2.5%, մինչև 249.6 հազար մարդ, իսկ օդային տրանսպորտով ուղևորափոխադրումներն ավելացել են 25.5%, մինչև 1 667.2 հազար մարդ: Ուղևորաշրջանառությունն ավելացել է 1.6, մինչև 1738.8 մլն ուղևոր/կմ: