Արմինֆո. Հոկտեմբերի 4-ին հայկական կողմը L-41 ինքնաթիռի ձեռքբերման շուրջ պայմանագիր է ստորագրել չեխական ավիաընկերություններից մեկի հետ, որը թռիչքներ կիրականացնի Կապանի օդանավակայանից վերջինիս շահագործումից հետո: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Ինքնաթիռի արժեքը 5.5 մլն եվրո է, և այն 19 տեղանի է: «Թռիչքները կիրականացվեն երկու օրը մեկ: Մարտինը ինքնաթիռը կլինի Հայաստանում»,- հայտնել է Հակոբյանը:
Մարզպետը նշել է, որ ինքնաթիռի ձեռքբերման ծախսերի մի մասը ստանձնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: «1,5 մլն-ն տրամադրել է կոմբինատը, գումարի մնացած մասը կփոխանցվի լիզինգի եղանակով»,- նշել է Հակոբյանը:
Միաժամանակ Հակոբյանն ընդգծել է, որ տոմսերի վերջնական արժեքը դեռ որոշված չէ, սակայն, նախնական հաշվարկներով, դրանք կարժենան 30-40 հազար դրամ: «Կլինեն սուբսիդավորված տոմսեր ուսանողների, առողջական խնդիրներ ունեցողների համար, որպեսզի նրանք կարողանան շտապ Երևան մեկնել»,- ընդգծել է Սյունիքի մարզպետը:
Նա նշել է, որ 2017 թ. առաջին կեսի վերջում սկսվել են Սյունիքի օդանավակայանում վերանորոգման աշխատանքները, վերանորոգումն արժեցել է $ 2 մլն: «Մենք պետք է հեշտացնենք մարզ այցելությունների հնարավորությունը, այդպիսով՝ մենք կակտիվացնենք կյանքը Սյունիքում: Մենք մեծ հույսեր ենք կապում դրա հետ»,- ասել է Վահե Հակոբյանը:
Միաժամանակ նա նշել է, որ Կապանում կբացվի իտալական պիցայի արտադրության գործարան: Իտալական պիցայի կիսաֆաբրիկատը կպատրաստվի տեղական արտադրության մթերքներից, և նախապատվությունը կտրվի Սյունիքի արտադրողերին: «Գործարանի շահագործման արդյունքում 50 աշխատատեղ կստեղծվի Կապանի բնակիչների համար»,- ընդգծել է Սյունիքի մարզպետը: Կապանում կբացվի նաև Multi Brand Outlet»: Դա, նրա խոսքով, կնպաստի իրանցի զբոսաշրջիկների հոսքի ներգրավմանը:
RUB | 4.24 | -0.01 |
USD | 387.61 | 0.42 |
EUR | 431.53 | 0.90 |
GBP | 512.07 | 1.25 |
CAD | 285.13 | -0.07 |
JPY | 27.55 | -0.08 |
CNY | 54.61 | 0.05 |
CHF | 458.82 | 0.44 |