Արմինֆո. Նախարարություն. Հայաստանում ստենդավորման գները կարող են կրճատվել 30-40%: Այս մասին հոկտեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Ըստ նրա, համապատասխան բանակցություններն արդեն մոտենում են ավարտին: Ինչպես պարզաբանել է նախարարը, դա հնարավոր կլինի մի շարք պայմանների առկայության դեպքում: «Մասնավորապես, ներդնելով սարքավորումների 5 տարվա մաշվածության, անձնակազմի բարձր աշխատավարձի և յուրաքանչյուր հիվանդի համար 5 օպերացիաների պրակտիկան, գները կարող են իջնել 40%», - ասել է Ալթունյանը:
Նշենք, որ Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, մահացվածության ցուցանիշներով առաջատարն են սրտանոթային հիվանդությունները: Ստենդավորման գները Հայաստանում տատանվում են 1 միլիոն 200 մլն (2500 ԱՄՆ դոլար) մինչև 850 մլն (1790 ԱՄՆ դոլար) դրամի սահմաններում, իսկ դեղամիջոցներով ստենտավորմամբ`1 միլիոն 700 մլն-ից (3580 դոլար) մինչև 1 մլն 100 միլիոն (2315 դոլար) դրամ: 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանում գործում է պետական մի ծրագիր, որի համաձայն, պետության պատվերով իրականացվում է ստենդավորում սրտի կաթվածից հետո:
![]() | 4.44 | -0.03 |
![]() | 403.05 | 0.17 |
![]() | 438.03 | -0.67 |
![]() | 510.50 | 0.98 |
![]() | 297.56 | -0.25 |
![]() | 27.50 | 0.27 |
![]() | 56.47 | 0.05 |
![]() | 461.58 | 0.94 |