Արմինֆո. ՀՀ վարչապետը և Բելառուսի արդյունաբերության նախարարը քննարկել են տնտեսական համագործակցության խթանման հնարավորությունները
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետ Կարապետյանի խոսքով՝ Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական հարաբերությունների և ապրանքաշրջանառության ոլորտում չիրացված մեծ ներուժ կա, և անհրաժեշտ է հետևողական աշխատանքով, նոր ծրագրերով խթանել ու զարգացնել տնտեսական համագործակցությունը:
Վիտալի Վովկը, համակարծիք լինելով ՀՀ վարչապետի հետ, արդյունավետ է գնահատել այսօր տեղի ունեցած Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը, որի շրջանակում հայաստանյան համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները:
Զրուցակիցները քննարկել են գյուղատնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների, քաղաքային տնտեսության, կրթության և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում գործակցությունը զարգացնելու հեռանկարները: Վարչապետն անդրադարձել է Իրանի հետ սահմանին ստեղծվող ազատ տնտեսական գոտու, ԵՄ երկրների հետ GSP+ և ԱՄՆ հետ GSP արտոնյալ ռեժիմների հնարավորություններին՝ առաջարկելով Հայաստանը դիտարկել որպես երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու արդյունավետ հարթակ:
Կոնկրետ արդյունքներ արձանագրելու համատեքստում կողմերը կարևորել են Տնտեuական համագործակցության հարցերով հայ-բելառուuական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը և քննարկել այս ամսվա ընթացքում հանձնաժողովի՝ Մինսկում կայանալիք նիստի օրակարգին վերաբերող հարցեր:
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |