
Արմինֆո. Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իրանի հետ առևտրային հարաբերությունները:
Ինչպես հայտնում է ԻՌՆԱ-ն, այդ մասին Թեհրանում ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Մենք պատրաստ ենք մեծացնել Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները և վերացնել առկա խոչընդոտները»,- հայտրարել է Կարապետյանը:
Նա նաև հայտարարել է հայաստանյան շուկա իրանական ընկերությունների մուտքի հարցում Հայաստանի շահագրգռվածության մասին: Նշելով, որ երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում՝ վարչապետն ասել է, որ երկու կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցերի շուրջ երկկողմ համագործակցությունը և ղարաբաղյան հակամարտությունը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 9-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է ԻԻՀ։ Ինչպե ավելի վաղ հայտնել էր ՀՀ կառավարության տեղեկատվոթյա և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Կարեն Կարապետյանն այցելելու է նաև «Արարատե մարզական ակումբ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ:
RUB | 4.75 | -0.04 |
USD | 382.72 | 0.10 |
EUR | 444.15 | -1.53 |
GBP | 504.23 | -1.52 |
CAD | 274.21 | -0.33 |
JPY | 24.86 | -0.27 |
CNY | 53.81 | -0.08 |
CHF | 478.40 | -2.22 |

