Արմինֆո. Տարվա ընթացքում իր կողմից աճեցված բերքն ու բարիքը լոռեցին Վանաձոր քաղաքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ ցուցադրության էր հանել մարզում ավանդական դարձած «Բերքի տոնին»: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
«Այս տոնը ֆերմերների ստեղծած բերքի արդյունքն է, մեր գործընկերներն են այս բերքը աճեցրել, ու այսօր բոլորս հպարտանում ենք համատեղ կատարված աշխատանքի արդյունքով: Բանկի ստեղծման ժամանակ գլխավոր նպատակը եղել է հայ գյուղացուն աջակցելը, և շատ կարոր է, որ մենք այսօր դա անում ենք ոչ միայն ֆինանսավորմամբ, այլ նաև ֆերմերներին առաջարկում ենք գյուղատնտեսության տարբեր ոլորտներում կիրառվող նորարարական լուծումներ, աջակցում ենք տնտեսություններում առաջադեմ տեխնոլոգիաների ինտեգրման հարցում։ Կարևոր է նաև, որ Բանկն իրականացնում է գյուղացիների ֆինանսական կրթության բարձրացման ուղղությամբ դասընթացներ։ Համոզված ենք, որ այս շղթան դրական արդյունք է տալու» ,-իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ԼՈՌԻ մասնաճյուղի կառավարիչ Արա Դավթյանը։
Աղբյուրի համաձայն, «Բերքի տոնին» ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը առանձին տաղավար ուներ, որտեղ ներկայացված էին բանկի կողմից ֆերմերների համար նախատեսված լավագույն առաջարկները: Տեսանյութերը կարելի է դիտել հետևյալ հղումներով.
Youtube - https://www.youtube.com/watch?v=KBJ5PoN3zLU&feature=youtube
Dropbox-https://www.dropbox.com/s/5ggu76c8ty2wf41/09.10.17%20%D4%B2%D5% A5%D6%80%D6%84%D5% AB%20%D5%BF%D5%B8%D5%B6.mov?dl=0
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հանդիսանում է գյուղվարկավորման շուկայի մշտական առաջատարը - 83.5 մլրդ դրամ, որը կազմում է բանկի վարկային պորտֆելի ավելի քան 40% -ը, իսկ բանկային համակարգի գյուղվարկավորման ընդհանուր պորտֆելում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼԸ Բանկի մասնաբաժինը կազմել է 52%: ՓՄՁ ոլորտին ներդրվել է 41.5 մլրդ դրամ կամ բանկի վարկային պորտֆելի ավելի քան 20% -ը: 2017 թվականի I կիսամյակում Բանկը 6% ավելացրել է գյուղվարկավորման ծավալը, իսկ ՓՄՁ վարկավորման ծավալը`18,8%: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն ունի 58 մասնաճյուղ, որով բանկն առաջատարների հնգյակում է, իսկ մարզերում բանկն ունի 42 մասնաճյուղ, որով երկրորդն է շուկայում: Իր հիմնական հաշվեկշռային ցուցանիշներով Բանկը շարունակում է մնալ TOP-5-ում: Բանկի ընդհանուր կապիտալը նույն ամսաթվով կազմել է 58.7 մլրդ դրամ (3 տեղ), ակտիվները`317,7 մլրդ (4 տեղ), վարկային պորտֆելը`211,8 մլրդ.դրամ (5 տեղ), ընդհանուր պարտավորությունները` 259 մլրդ.դրամ (5 տեղ): 2017 թվականի առաջին կիսամյակը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը եզրափակել է 2.7 մլրդ դրամի զուտ շահույթով (4 տեղ), տարեկան աճը`2,6 անգամ: (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 30.06.2017թ. կազմել է 480.47 դրամ /դոլար):
Նշենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից որպես բանկի մեծամասնական բաժնետեր է հանդես գալիս եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը` կապիտալում 15,56% մասնակցությամբ, որին հաջորդում է SJSC «Sacam International»-ը (Credit Agricole S.A խմբի անդամ)`12,44%, որոնցից բացի կապիտալում ներկա են 10 գյուղացիական փոխօգնության մարզային միություններ: