Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 19:49
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում ներկայացվել է «Սոցիալական աշխատանքի մասին» օրենքի նախագիծը

Հայաստանում ներկայացվել է «Սոցիալական աշխատանքի մասին» օրենքի նախագիծը

Արմինֆո. Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախաձեռնությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնակցությամբ ներկայացվել է «Սոցիալական աշխատանքի մասին» օրինագիծը: «Մշակված օրինագիծը կարևոր է Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի համար և թույլ կտա իրականացնել համակարգի բարելավվման ուղղված տևական բարեփոխումներ», - հոկտեմբերի 10-ին հայտրարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն օրինագծի քննարկմանը նվիրված միջոցառման ընթացքում:

 

Նա պարզաբանել է, որ օրինագիծը նախատեսում է Սոցիալական աշխատողների պալատի ստեղծում, որը ինքնուրույն կիրականացնի վերահսկումը: Պալատը, ըստ նախարարի, կհաստատի սոցիալական ծառայությունների մատուցման մեթոդաբանությունը և կվերահսկի սահմանված կարգերի և նորմերի կատարման գործընթացը աշխատողների կողմից, ինչպես նաև կգնահատի մասնագետների մասնագիտական ​​պատրաստվածությունը: Միևնույն ժամանակ, օրինագծի շրջանակներում միայն բարձրագույն կրթություն ստացած և Պալատը հավատարմագրված անձինք կարող են մատուցել սոցիալական ծառայություններ: Այս առումով Ա. Ասատրյանը նշել է, որ այսօր Հայաստանում կա 6 բուհ, որտեղ կարելի է ստանալ համապատասխան կրթություն:

 

«Ես ողջունում եմ այսօրվա նախաձեռնությունը, քանի որ օրինագիծը նպատակ ունի կանոնակարգել դաշտը, և ստեղծել բոլոր պայմանները, որոնք նպաստում են սոցիալական աշխատողների ինստիտուտի կայացմանը, ինչը կբարձրացնի տրամադրվող ծառայությունների որակը, կխթանի մասնագետների աշխատանքը, որի միջոցով ամբողջական լուծումներ կտրվեն Հայաստանի քաղաքացիներ խնդիրներին» - ընդգծել է նա:

 

Նախարարը հավելել է, որ նախաձեռնությունը նախատեսում է այնպիսի միջավայրի ստեղծում, որի շրջանակներում ինտեգրված կլինեն տարբեր տեսակի ծառայություններ մատուցող մարմինները, ինչը կխթանի «մեկ պատուհանի» ձևավորմանը: «Այսպիսով, քաղաքացին ստիպված չի լինի իր պրոբլեմների լուծման նպատակով այցելել զանազան ատյաններ», - ասել է նա:

 

Սակայն, ինչպես նշել է Ա. Ասատրյանը, օրինագիծը դեռ բազմիցս քննարկվելու է: