Արմինֆո. Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին հայտարարել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Ավելի լավ որակավորումներ ավելի լավ աշխատանքի համարե ծրագրի մասին. 15.2 մլն եվրո արժողությամբ այս ծրագիրն իրականացվելու է 2017-2019 թթ-ին:
Ծրագրի հիմնական իրականացնողներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ինչպես նաև մասնավոր հատվածի կազմակերպություններն ու սոցիալական ոլորտի գործընկերներ: Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետությունն ու զբաղվածությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության խթանմանը:
Erasmus+-ը՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ նոր ծրագիրը, որը զբաղվում է կրթությանը և վերապատրաստմանը, ինչպես նաև երիտասարդությանն ու սպորտին առնչվող հարցերով, իրականացվում է 2014-2020 թթ-ին՝ ուսանողներին և դասախոսական անձնակազմին հնարավորություն տալով գիտելիք և փորձ փոխանակել Եվրոպայի առաջատար համալսարաններում: 2018թ-ի վերջին Հայաստանից մոտ 700 ուսանողներ և դասախոսներ ԵՄ դրամաշնորհներ կստանան Եվրոպայում ուսանելու և դասավանդելու համար:
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |