Արմինֆո. Անելիք Բանկը թողարկել է 5 մլն դոլար ծավալով դոլարային արժեկտրոնային պարտատոմսերի հոբելյական 5-րդ տրանշը: Այս մասին հոկտեմբերի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Բանկի խորհրդի նախագահի ժ.պ., բանկի ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը:
Նա նշել է, որ դոլարային պարտատոմսերի անվանական արժեքը ծավալը կազմել է 100 դոլար, արժեկտրոնային եկամտաբերությունը`5.75%, շրջանառության ժամկետը` 2 տարի: Արժեկտրոնի վճարումները տրամադրվում են յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ: Ձեռքբերման փաթեթը նվազագույն բաղկացած է 10 պարտատոմսերից:
«Վերլուծելով կանխատեսվող պահանջարկը, ինչպես մեր գործող, այնպես էլ նոր հաճախորդների կողմից, եկանք եզրակացության, որ այս պահին ավելի բարձր հետաքրքրություն է դրսևորվում հենց դոլարային պարտատոմսերի նկատմամբ: Սակայն, չի բացառվում, որ 2018-ին Անելիք բանկը կթողարկի ևս ՀՀ դրամով պարտատոմսերի մեկ տրանշ», - ասել է Ռ. Մելիքյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Անելիք Բանկի Ծրագրերի զարգացման և ներդրումների դեպարտամենտի ղեկավար Կարեն Նալբանդյանը հավելել է, որ հետազոտելով նախորդ չորս տրանշերի փորձը, կարելի է խոսել բանկի պարտատոմսերի նկատմամբ հաճախորդների աճող հետաքրքրության մասին, որոնք այսօր ակտիվորեն զարգացող գործիքներ են շուկայում: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ, ի տարբերություն այլ երկրների, Հայաստանի պարտատոմսերի շուկան ունի որոշակի առավելություններ: «Լինելով շուկայական, բայց ռիսկային բանկային գործիք, պարտատոմսերը Հայաստանում, ինչպես նաև ավանդները, պետության կողմից երաշխավորված են (Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ), և ավանդների համեմատ ավելի եկամտաբեր են ու ճկուն», - ընդգծել է նա:
Հոբելյանական դոլարային տրանշի մարկետմեյքերն է «Արմենբրոկ» ներդրումային ընկերությունը, որի տնօրեն Արամ Քայֆաջյանը նշել է, որ ներկայումս Անելիք Բանկն ամենաակտիվ թողարկողներից է: «Անելիք Բանկի մասնաբաժինը պարտատոմսերի շուկայում կազմում է 12%, հաշվի առնելով մասնակիցների թիվը, Բանկը ներառում է իրապես զգալի ծավալ», - բացատրել է նա:
Ըստ Քայֆաջյանի, թողարկողների թիվը 7-ից (17 տրանշով) աճել է մինչև 12 (38 տրանշով): «2015-ին պարտատոմսերով կատարվել է 3,5 մլն դոլարի գործարք, իսկ այսօր այդ ցուցանիշն աճել է 450% -ով, մինչև 20 մլն դոլար», - ասել է նա:
Նշենք, որ ներկայումս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում շրջանառվում են Անելիք Բանկի արժեկտրոնային պարտատոմսերի չորս տրանշերը`երեքը դոլարային - 5 մլն դոլար ծավալով և մեկ դրամային - մեկ մլրդ դրամ ծավալով: Առաջին տրանշը (դոլարային) Անելիք Բանկն իր պատմության մեջ առաջին անգամ թողարկեց 2016 թվականի դեկտեմբերին: Դրանց տարեկան եկամտաբերությունը կազմում է 6.5%, շրջանառության ժամկետը` 2 տարի: Ցուցակումը ֆոնդային բորսայում առաջին թողարկումն անցավ 2017-ի հունվարի 20-ին և շրջանառվում են Abond հիմնական ցուցակում: Երրորդ թողարկումը, ՀՀ դրամով, որը թողարկվել է այս տարվա մարտի 15-ին, որի առաջնային տեղաբաշխումն ավարտվել է ապրիլի 12-ին, ֆոնդային բորսայում սկսեց շրջանառվել 2017-ի ապրիլի 27-ից: Դոլարային 4-րդ տրանշը, որը թողարկվել էր այս տարվա հունիսի 27-ին, տեղաբաշխվել է սեպտեմբերի 11-ին և բորսայում շրջանառվել սեպտեմբերի 23-ից: Բանկի կողմից թողարկված դոլարային պարտատոմսերի եկամտաբերությունը, առաջին թողարկումից մինչև հինգերորդ թողարկում իջել է`6,5% -ից մինչև 5,75%, իսկ դրամով թողարկման համար կազմել է 12,25%: Անելիք Բանկի բոլոր թողարկումների համար սահմանել է 2 տարի շրջանառություն: Անելիք Բանկի պարտատոմսերի բոլոր տրանշերը բորսայում շրջանառվում են Abond հիմնական ցանկում:
Հիշեցնենք, որ «Անելիք Բանկը» շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):