Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է «Վնեշէկոնոմբանկ» Ռուսաստանի զարգացման բանկի ներկայացուցիչներ Դանիիլ Ալգուլյանին, Ալեքսեյ Գորկովին և Սերգեյ Դուրնոպիանովին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման ուղիները։ Նախարար Կարայանն ընդգծել է, որ համատեղ ծրագրերը պետք է ուղղվեն Եվրասիական տնտեսական միության ներսում ներմուծման փոխարինման ապահովմանը և դեպի երրորդ երկրներ ընդհանուր արտահանմանը։
«Վնեշէկոնոմբանկի» ներկայացուցիչների հետ պայամանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի բանկի կողմից սուբսիդավորման արդյունքում ռուսական արտադրության լեռնահանքային, գյուղատնտեսական, շինարարական, կոմունալ մեքենաշինական սարքավորումների տրամադրման մատչելի առաջարկներ կներկայացվեն Հայաստանի տնտեսությունում դրանք գործածելու նպատակով։
Սուբսիդավորված ռեսուրսներ կտրամադրվեն նաև Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում ներդրումներ կատարելու նպատակով, այդ թվում՝ վենչուրային ծրագրեր իրականացնելու համար։
Առաջիկայում նախատեսվում է համագործակցության փաստաթուղթ ստորագրել «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի հետ՝ հետամուտ լինելու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։-
RUB | 3.85 | 0.02 |
USD | 395.05 | 0.14 |
EUR | 410.46 | -0.52 |
GBP | 494.09 | -5.04 |
CAD | 274.66 | 0.23 |
JPY | 25.20 | 0.04 |
CNY | 54.13 | 0.01 |
CHF | 441.54 | 0.69 |