
Արմինֆո. Տնտեսվարող սուբյեկտները, որոնք 2013 թվականի հունվարի 1-ից 2017 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում հարկային մարմիններին չեն ներկայացրել հաշվետություններ, որոնց հարկային պարտավորությունները չեն գերազանցում 10 հազ. դրամը, և որոնք չունեն սեփականություն, հնարավորություն ունեն նոր պարզեցված ընթացակարգով պետական ռեգիստրի կողմից գրանցել անվճարունակության գործընթացը: Այս մասին հոկտեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՊԵԿ Մեթոդաբանության, վարչարարության,ընթացակարգերի և սպասարկման վարչության ղեկավար Արման Պողոսյանը:
Ըստ նրա, երկրում այդ չափանիշների համապատասխանում է մոտ 50 հազար տնտեսվարող սուբյեկտ: «Մինչ այս տարվա նոյեմբերի 1-ն այդ ցանկում հայտնված ձեռնարկատերերը կարող են ՊԵԿ-ին ներկայացնել իրենց առարկությունները: Հակառակ դեպքում սնանկ կճանաչվեն սահմանված կարգով», - ասել է նա:
Այս առումով Ա.Պողոսյանը նշել է, որ այդ տնտեսվարող սուբյեկտների ցանկն արդեն ներկայացվել է ՊԵԿ-ին:
RUB | 4.75 | -0.06 |
USD | 381.57 | -0.19 |
EUR | 447.43 | -1.37 |
GBP | 508.82 | -3.58 |
CAD | 276.86 | -0.24 |
JPY | 24.54 | -0.11 |
CNY | 54.17 | -0.04 |
CHF | 479.06 | -0.48 |

